«Գործակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Գործակալություն''' գործ [[արքունիք]]ին կից պետական կառավարչական մարմին հին և [[Միջնադարյան Հայաստան]]ում։ Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, [[վարչապետ]]ը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները, որոնք ժառանգաբար վարել են արքայական հրովարտակով նշանակված գործակալությունները։ Գալով հնագույն ժամանակներից՝ գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք (արքունի գործակալությունների ստեղծումը [[Մովսես Խորենացի]]ն վերագրում է [[Վաղարշակ Արշակունի]] թագավորին)։ Արշակունիների ժամանակ գոյություն են ունեցել համապետական, ինչպես և նեղ արքունական գործակալություններ։ [[Հազարապետություն|Հազարապետության]] կամ աշխարհաշեն գործակալություն վարել է երկրի ներքին գործերը (տնտեսական շինարարական բարենորոգումներ, հարկագանձումներ)։
 
== Մարդպետության կամ Մարզպետություն ==
Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ [[Զինված ուժեր]]ը վարել է սպարապետության գործակալություններ։ Մեծ դատավարության գործակալությունը եղել է Հայոց կրոնապետի «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։ Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Թագակապ կամ թագադիր ասպևտության գործակալությունը վարել է արքայի թագադրման ն այլ արարողություններ։ Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։ Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ (մահակարար, համբարակապետ), շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դրան եպիսկոպոս, դրան երեց են։ Արշակունիների անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վերականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ գործակալություններ (սպարապետություն, մեծ դատավարություն են), ինչպես նաև ստեղծել նորերը (մարզպանության, իշխանաց իշխանի ևն)։
 
== Մարզպանություն ==