«Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Հունգարիան արդեն 2-րդ անգամ պարտվեց քվեարկությունում։ 2004 թվականին նա զիջել էր Պորտուգալիային։ [[Շոտլանդիա]]ն/[[Իռլանդիա]]ն, [[Ռուսաստան]]ը և [[Խորվաթիա]]ն/[[Բոսնիա և Հերցեգովինա]]ն դուրս էին մնացել մինչ եզրափակիչը կայացած քվեարկության ժամանակ։
 
=== Քաղաքներ և մարզադաշտեր ===
Մրցումներն անցկացվել են մասնակցություն ունեցող երկու երկրների 8 մարզադաշտերում՝ 4 խաղ [[Ավստրիա]]յում և 4 խաղ [[Շվեյցարիա]]յում: Մարզադաշտերից յուրաքանչյուրը նախատեսված էր առնվազն 30000 դիտորդի համար: Ամենամեծ մարզադաշտն էր Վիեննայի «Էռնստ Հապելլ»-ը՝ 53295 տեղով<ref>{{cite web|url=http://www.fussballtempel.net/em2008/stadien.html|title=UEFA EURO 2008|accessdate=08.06.2008|publisher=fussballtempel.net|archiveurl=http://www.webcitation.org/64zZH9Aei|archivedate=2012-01-27}}</ref>: Այնտեղ անցկացվել է չեմպիոնատի եզրափակիչ փուլը: Շվեյցարիայի հավաքականն իր բոլոր խաղերը անցկացրել է [[Բազել]]ում՝ «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում: Հենց այդտեղ են անցկացվել չեմպիոնատի բացման արարողությունն ու առաջին խաղը: Ավստրիայի հավաքականը իր բոլոր խաղերն անցկացրել է «[[Էռնստ Հապելլ]]» մարզադաշտում: