«Ռադիոթերապիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Ռադիոթերապիա''', ճառագայթաբուժություն, բուժիչ նպատակներով իոնացնող ճառագայթների օգտագործում...»: |
չ կետադրական |
||
Տող 1.
'''Ռադիոթերապիա''', ճառագայթաբուժություն, բուժիչ նպատակներով [[իոն]]ացնող ճառագայթների օգտագործումը։ Ռադիոակտիվության երևույթը և դրա կենսաբանական ազդեցությունն օրգանիզմի վրա ուսումնասիրել է [[Պիեռ Կյուրի]]ն (այս
տեղից էլ հին անվանումը՝ կյուրիթերապիա)։ [[1897]] թվականին [[ֆրանսիացի]] [[բժիշկ]]ներ է․ Բենյեն և Ա․ Դանլոն ռադիումն օգտագործել են բուժիչ նպատակներով։
Հետագայում պարզվել է [[ռադիում]]ի ճառագայթների հանդեպ երիտասարդ, արագ աճող և բազմացող [[բջիջ]]ների առավել զգայունությունը, որը հնարավորություն է տվել ռադիոակտիվ ճառագայթումն օգտագործել չարորակ ուռուցքների բջիջները քայքայելու նպատակով։ Ճառագայթ աբուժութ յան տեսակներն են․ ալֆա-թերապիա, բետա-թերապիա, գամմա-թերապիա, նեյտրոնաթերապիա, պի-մեզոնաթերապիա, պրոտոնաթերապիա, ռենտգենաթերապիա ևն։ Ռադիոթերապիան պայմանավորված
է հետևյալ գործոններով՝ 1․ իոնացնող ճառագայթների կենսբանական ազդեցությամբ, այսինքն՝ առաջացնում են օրգանների,
հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալ ու անատոմիական փոփոխություններ, ընկճում հյուսվածքների և բջիջների (հատկապես չարորակ ուռուցքների) աճն ու բազմացումը և հանգեցնում ճառագայթահարված օրգանի հյուսվածքային տարրերի մահացման։ Ճառագայթված հյուսվածքների վնասման աստիճանը ուղիղ համեմատական է կլանված դոզային։ 2․ ճառագայթահարման հանդեպ ախտահարված հյուսվածքների (ուռուցքային, տարաճական, բորբոքային ևն) առավելագայունությամբ։ 3․ Օրգանիզմի, նրա կառուցվածքների և օրգանների պատասխան ռեակցիայով, թույլ աստիճանի
վնասումը դարձելի պրոցես է, և ախտահարված հյուսվածքի պատասխան ռեակցիան արտահայտվում է ոչ միայն թուլացած կամ մասամբ կորցրած ֆունկցիայի փոխհատուցմամբ, այլև դրա ուժեղացմամբ։ Անատոմիական խոր փոփոխությունների դեպքում պրոցեսն անվերադարձ է, և մահացած տարրերը փոխարինվում են ոչ ֆունկցիոնալ [[շարակցական հյուսվածք]]ով։ Այդ պատճառով մի դեպքում ռադիոթերապիայի նպատակը այս կամ այն օրգանի ֆունկցիայի խթանումը կամ ընկճումն է, մի այլ դեպքում, օրինակ, չարորակ ուռուցքների ([[քաղցկեղ]], սարկոմա ևն) կենսունակության լրիվ ընկճումը կամ ոչնչացումը։
Ռադիոթերապիայի արդյունավետության կարևոր պայման է ճառագայթման էներգիայի և կլանվող դոզայի ճիշտ ընտրությունը։
Տող 21.
ները (միզապարկ) կամ մարմնի խոռոչ ները (թոքամզային, որովայնային) կարելի է ներարկել ռադիոակտիվ իզոտոպի
լուծույթ կամ կախույթ։ Ներհյուսվածքային ճառագայթահարումը կատարվում է 60Co կամ 192Ir պարունակող ասեղների
կամ խողովակների օգնությամբ։ Ռադիոթերապիայի լայնորեն զուգակցվում է վիրաբուժական, դեղորայքային, հորմոնային, դիետային ու բուժման այլ մեթոդների հետ և առավել արդյունավետ է։ ՀՍՍՀ-ում ռադիոթերապիաի բոլոր մեթոդները կիրառվում են ռենտգենաբանության U ուռուցքաբանության ԳՀԻ-ում։
{{ՀՍՀ}}
|