«Պուրիտանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Պուրիտանություն'''({{lang-lat|}} մաքուր), մաքրակրոնություն, ռեֆորմացիոն շարժում Անգլիայում և Շոտլ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Պուրիտանություն''' ({{lang-lat|}} մաքուր), մաքրակրոնություն, ռեֆորմացիոն շարժում [[Անգլիա]]յում և [[Շոտլանդիա]]յում 16-17-րդ դարերում, կուսակցություն անգլիկան եկեղեցու ներսում։ Պուրիտանությունյան կողմնակիցների՝ պուրիտանների (մաքրակրոնների) սկզբնական նպատակն էր «մաքրել» եկեղեցին կաթոլիկության մնացորդներից։ Նրանք պահանջում էին բռնագրավել եկեղեցական հողերը, եկեղեցին անջատել պետությունից, վերացնել եպիսկոպոսությունը և եկեղեցական դատարանը, պարզեցնել ծիսակարգը, հրաժարվել պասերից և սրբերի պաշտամունքից։
 
Պուրիտանները աստվածաբանության մեջ պաշտպանում էին նախախնամության տեսակետը, իսկ դավանաբանության և պաշտամունքի միակ հավաստի հիմքը համարում [[Աստվածաշունչ]]ը։ [[17-րդ դար]]ի սկզբին Պուրիտանությունյան կողմնակիցները բաժանվել են պրեսբիւոերականների և ինդեպենդենտների։ [[Քար]]ոզել են խնայողություն, աշխատասիրություն, գործարար համառություն՝ արտահայտելով նոր բարձրացող բուրժուազիայի շահերը։ Պուրիտանություն կալվինականության կրոն, ձևն էր, պայքարում էր բացարձակ միապետության և ազնվականության դեմ՝ դառնալով 17-րդ դարում Անգլիայի հեղավւոխության գաղափարական դրոշը։ Հալածանքների հետևանքով պուրիտանները տեղափոխվել են [[Հյուսիսային Ամերիկա]]։ «Պուրիտանություն» փոխաբերական առումով նշանակում է ծայրահեղ զուսպ և ճգնավորական ապրելակերպ։ Արամ Սարգսյան։