«Պուրիտանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Պուրիտանություն'''({{lang-lat|}} մաքուր), մաքրակրոնություն, ռեֆորմացիոն շարժում Անգլիայում և Շոտլ...»:
(Տարբերություն չկա)

11:08, 15 Ապրիլի 2015-ի տարբերակ

Պուրիտանություն(լատին․՝  մաքուր), մաքրակրոնություն, ռեֆորմացիոն շարժում Անգլիայում և Շոտլանդիայում 16-17-րդ դարերում, կուսակցություն անգլիկան եկեղեցու ներսում։ Պուրիտանությունյան կողմնակիցների՝ պուրիտանների (մաքրակրոնների) սկզբնական նպատակն էր «մաքրել» եկեղեցին կաթոլիկության մնացորդներից։ Նրանք պահանջում էին բռնագրավել եկեղեցական հողերը, եկեղեցին անջատել պետությունից, վերացնել եպիսկոպոսությունը և եկեղեցական դատարանը, պարզեցնել ծիսակարգը, հրաժարվել պասերից և սրբերի պաշտամունքից։

Պուրիտանները աստվածաբանության մեջ պաշտպանում էին նախախնամության տեսակետը, իսկ դավանաբանության և պաշտամունքի միակ հավաստի հիմքը համարում Աստվածաշունչը։ 17-րդ դարի սկզբին Պուրիտանությունյան կողմնակիցները բաժանվել են պրեսբիւոերականների և ինդեպենդենտների։ Քարոզել են խնայողություն, աշխատասիրություն, գործարար համառություն՝ արտահայտելով նոր բարձրացող բուրժուազիայի շահերը։ Պուրիտանություն կալվինականության կրոն, ձևն էր, պայքարում էր բացարձակ միապետության և ազնվականության դեմ՝ դառնալով 17-րդ դարում Անգլիայի հեղավւոխության գաղափարական դրոշը։ Հալածանքների հետևանքով պուրիտանները տեղափոխվել են Հյուսիսային Ամերիկա։ «Պուրիտանություն» փոխաբերական առումով նշանակում է ծայրահեղ զուսպ և ճգնավորական ապրելակերպ։ Արամ Սարգսյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։