«Կենսաբանական թաղանթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[File:Phospholipids aqueous solution structures.svg|thumb|200px|right|Ջրային լուծույթում ֆոսֆոլիպիդների ձևավորած կառույցների կտրվածքները:]]
 
'''Կենսաբանական թաղանթներ''', մոլեկուլային չափի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մակերևույթում։ Կենսաբանական թաղանթների հաստությունը մինչև 10Å է։ Հիմնական ֆունկցիան՝ [[իոններ]]ի, [[շաքարներ]]ի, [[ամինաթթուներ]]ի և նյութափոխանակության այլ արգասիքների տեղաշարժման կարգավորումն է։ Կենսաբանական թաղանթներն օժտված են ընտրողական թափանցելիությամբ<ref>[http://www.schenectady.k12.ny.us/putman/biology/data/biomembrane1/permeability.html Biomembrane I: Selective Permeability of Membranes]</ref>: Կենսաբանական թաղանթները զբաղեցնում են մեծ մակերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հազար մ2 են) և նյութափոխանակության գործընթացում իրականացնում են բազմաբնույթ գործառույթներ։
== Գործառույթ ==
[[Բջիջ]]ը ծածկելով և առանձնացնելով շրջապատող միջավայրից՝ կենսաբանական թաղանթները ապահովում են բջիջների և [[ենթաբջջային մասնիկներ]]ի ամբողջականությունը, ամրությունը և առաձգականությունը։ Կենսաբանական թաղանթները պահպանում են կալիումի, նատրիումի, քլորի և այլ իոնների անհավասարաչափ տեղաբաշխումը [[պրոտոպլազմա]]յի ու շրջապատող միջավայրի միջև, ինչպես նաև նպաստում [[Հանգստի պոտենցիալ|կենսաբանական պոտենցիալների]] առաջացմանը։ Կենսաբանական թաղանթների հատկությունները պայմանավորում են գրգիռի առաջացումն ու հաղորդումն ինչպես նյարդային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինապսային վերջավորություններում։