«Կենսաբանական թաղանթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[File:Phospholipids aqueous solution structures.svg|thumb|200px|right|Ջրային լուծույթում ֆոսֆոլիպիդների ձևավորած կառույցների կտրվածքները:]]
'''Կենսաբանական թաղանթներ''', Մոլեկուլային չափի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մակերևույթում։ Կենսաբանական թաղանթների հաստությունը մինչև 10A է։ Հիմնական ֆունկցիան՝ [[իոններ]]ի, [[շաքարներ]]ի, [[ամինաթթուներ]]ի և նյութափոխանակության այլ արգասիքների տեղաշարժման կարգավորումն է (տես՝ Կենսաբանական թաղանթների թափանցելիություն)։ Կենսաբանական թաղանթները զբաղեցնում են մեծ մակերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հազար մ2 են) և նյութափոխանակության գործընթացում իրականացնում են բազմաբնույթ գործառույթներ։ [[Բջիջ]]ը ծածկելով և առանձնացնելով շրջապատող միջավայրից՝ կենսաբանական թաղանթները ապահովում են բջիջների և [[ենթաբջջային մասնիկներ]]ի ամբողջականությունը, ամրությունը և առաձգականությունը։ Կենսաբանական թաղանթները պահպանում են կալիումի, նատրիումի, քլորի և այլ իոնների անհավասարաչափ տեղաբաշխումը [[պրոտոպլազմա]]յի ու շրջապատող միջավայրի միջև, ինչպես նաև նպաստում [[Հանգստի պոտենցիալ|կենսաբանական պոտենցիալների]] առաջացմանը (տես՝ Կենսաէլեկտրական պոտենցիալներ)։ Կենսաբանական թաղանթների հատկությունները պայմանավորում են գրգիռի առաջացումն ու հաղորդումն ինչպես նյարդային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինապսային վերջավորություններում։
 
'''Կենսաբանական թաղանթներ''', Մոլեկուլայինմոլեկուլային չափի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մակերևույթում։ Կենսաբանական թաղանթների հաստությունը մինչև 10A է։ Հիմնական ֆունկցիան՝ [[իոններ]]ի, [[շաքարներ]]ի, [[ամինաթթուներ]]ի և նյութափոխանակության այլ արգասիքների տեղաշարժման կարգավորումն է (տես՝ Կենսաբանական թաղանթների թափանցելիություն)։ Կենսաբանական թաղանթները զբաղեցնում են մեծ մակերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հազար մ2 են) և նյութափոխանակության գործընթացում իրականացնում են բազմաբնույթ գործառույթներ։ [[Բջիջ]]ը ծածկելով և առանձնացնելով շրջապատող միջավայրից՝ կենսաբանական թաղանթները ապահովում են բջիջների և [[ենթաբջջային մասնիկներ]]ի ամբողջականությունը, ամրությունը և առաձգականությունը։ Կենսաբանական թաղանթները պահպանում են կալիումի, նատրիումի, քլորի և այլ իոնների անհավասարաչափ տեղաբաշխումը [[պրոտոպլազմա]]յի ու շրջապատող միջավայրի միջև, ինչպես նաև նպաստում [[Հանգստի պոտենցիալ|կենսաբանական պոտենցիալների]] առաջացմանը (տես՝ Կենսաէլեկտրական պոտենցիալներ)։ Կենսաբանական թաղանթների հատկությունները պայմանավորում են գրգիռի առաջացումն ու հաղորդումն ինչպես նյարդային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինապսային վերջավորություններում։
 
[[Միտոքոնդրիումներ]]ի կենսաբանական թաղանթներում գտնվում են էներգիայով հարուստ միացությունների սինթեզին մասնակցող խիստ կանոնավոր դասավորված ֆերմենտներ։ էլեկտրոնային մանրադիտակով, ռենտգենակառուցվածքային վերլուծությամբ, օպտիկական և կենսաքիմիական մեթոդներով պարզվել է, որ էրիթրոցիտների, նյարդային և մկանային բջիջների, բակտերիաների և այլ բջիջների մակերևույթի ու ենթաբջջային մասնիկների (էնդոպլազմային ցանց, միտոքոնդրիումներ, բջջի կորիզ, լիզոսոմներ և այլն) թաղանթներն ունեն նման կառուցվածք։ Կազմված են երկմոլեկուլային լիպիդային շերտից, որի հաստությունը 35A է, և երկու ոչ լիպիդային շերտից (յուրաքանչյուրի հաստությունը՝ 20A)։ Շատ կենսաբանական թաղանթների արտաքին մակերևույթը պատված է մուկոբազմաշաքարներով, ներքինը՝ կառուցվածքային կամ ֆերմենտային սպիտակուցով։ Ենթադրվում է, որ [[ֆոսֆոլիպիդներ]]ի և սպիտակուցի մոլեկուլների միջև գոյություն ունի էլեկտրաստատիկ ձգողություն։ Ստացվել են արհեստական ֆոսֆոլիպիդային թաղանթներ, որոնք հատկություններով մոտ են բնական թաղանթներին, և որոնց վրա կատարված հետազոտությունները նպաստում են կենսաբանական թաղանթների կառուցվածքի և գործառույթների դեռևս չպարզաբանված հարցերի լուծմանը։