«Լեո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[1860]] թվի ապրիլի 26-ին [[Քարինտակ]] գյուղում, [[Արցախ]]ում, սովորել է [[Շուշիի թեմական հոգևոր դպրոց|քաղաքային դպրոցում]]։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը: Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ: Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատ, հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ: Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև [[«Վարդանանք»]] պիեսը։ 1906–1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի։
 
1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա [[Թիֆլիս]]ից եկել է [[Երևան]] և աշխատանքի անցել [[ԵՊՀ]]-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթաց: Նրա դասախոսությունները տպագրվել են ձեռագրի իրավունքով և [[Հակոբ Մանանդյան]]ի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լեո» էջից