«Բասեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Բասեն''', նաև '''Բասյանք''' (Բասեանք), գավառ ''Մեծ Հայքի'' [[Այրարատ]] նահանգում, անունը ծագում է հնում գավառի տարածքում բնակվող բասյաններ ժողովրդի անվան հետ (հիշատակվում է հույն պատմիչների, մասնավորապես՝ [[Քսենոֆոն]]ի կողմից [[մթաՄ.թ.ա. 5-րդ5–րդ դար]]ում)։
 
Հնագույն ժամանակներում Բասենն ընդգրկել է մի լայնածավալ տարածություն։ Նրա կազմի մեջ են մտնում ոչ միայն «Աշխարհացոյց»-ում նկարագրված Բասենը, այլև ամբողջ [[Վանանդ]] գավառը (Կարսի և Սարիղամիշի շրջաները), որը կոչվել է [[Վերին Բասեն]]։ Հետագայում այս գավառը մասնատվել է երկու մասի՝ Բասենի և Վանանդի։ Ավելի ուշ՝ուշ Բասենը բաժանվում է առանձին նախարարությունների՝ Բասենի, ուր իշխում էր [[Որդունիներ|Որդունի նախարարական տունը]], և [[Աբեղյանք]]ի, [[Գաբեղյանք]]ի ու [[Հավնունիք]]ի, ուր իշխում էին նույնանուն նախարարական տները։
 
Բասենը տարածվում էր [[Կարին]]ից արևելք, [[Արաքս]]ի ձախ կողմում, այժմյան Բասեն (Բասինլար) սանջակի տեղում։ Բասենը հարթավայրային է, երկրագործության համար ունի նպաստավոր հողակլիմայական պայմաններ։ 4-րդ դարում Բասենում իշխում էր [[Որդունի]] նախարարական տունը, որոնք [[Ապահունիք]] և [[Հարք]] գավառներում իշխող [[Մանավազյաններ]]ի տան հետ ֆեոդալական կռիվներ մղելու պատճառով սրի են քաշվում [[Խոսրով Կոտակ]]ի հրամանով [[Վաչե Մամիկոնյան]] սպարապետի կողմից, իսկ նրանց կալվածքներն ամբողջությամբ տրվում են եկեղեցուն։ Բասենի հիշարժան վայրերից են՝ [[Որդորու]] և [[Դու (գյուղ)|Դու]] բնակավայրերը, [[Վաղարշավան]] ավանը, [[Օկումի]] ավանը, [[Բողբերդ]]ը, [[Ավնիկ]] բերդը։<ref name="Թ. Հակոբյան">Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 128-129։</ref>
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բասեն» էջից