«Գավաթ (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 110 բայտ ,  10 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ամենապատվավոր մրցանակն, իհարկե խաղարկվում է աշխարհի առաջնություններում։ Աշխարհի առաջին գավաթը, որը հետագայում կոչվեց [[ՖԻՖԱ]]-ի նախագահ, համաշխարհային [[ֆուտբոլ]]ի մեծ երախտավոր [[Ժյուլ Ռիմե]]ի անունով, պատկերված էր [[հունական դիցաբանություն|հունական դիցաբանության]] հաղթանակի թևավոր աստվածուհի [[Նիկե]]ի տեսքով։ Դա 3սմ բարձրությամբ ոսկե արձանիկ էր և կշռում էր 1կգ 800գ (օնիքսե պատվանդանով 4կգ )։ Այն քանդակել է [[ֆրանսիա]]ցի ոսկերիչ [[Աբել Լաֆլյոր]]ը։ Ժյուլ Ռիմեի գավաթը, ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ, ընդմիշտ ի պահ էր տրվելու այն հավաքականին, որը երեք անգամ կդառնար գավաթակիր։ Այդ հաջողությանը [[1970]] թվականին հասավ [[Բրազիլիա]]ն։ Գավաթը [[1983]]-ին հափշտակվեց [[Ռիո Դե Ժանեյրո]]յում։ Ձուլվեց «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։ [[Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա]]ն [[1971]] թվականին սահմանեց նոր, արդեն փոխանցիկ մրցանակ` ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։
 
==Հղումներ==
{{Ծանցանկ}}
 
==Տես նաև==
 
==Արտաքին կապեր==
 
{{Անավարտ}}
[[Կատեգորիա:Պարգևներ]]
[[Կատեգորիա:Հաղթանակ]]
6554

edits