«Եղիա Տեմիրճիպաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk Smbatyan (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Azniv Stepanian մասնակցի վերջին տարբ...
Տող 1.
'''Եղիա Տեմիրճիպաշյան''' ([[1851]], [[մայիսի 8]] - [[1908]], [[հուլիսի 19]]), արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։
{{Արևմտահայերեն|Եղիա Տէմիրճիպաշեան}}
{{Տեղեկաքարտ ՓիլիսոփաԱնձ
| անունԱԱՀ = ''Եղիա Տեմիրճիպաշյան''
| բնագիր անունԱԱՀ =
| պատկեր = Eghiatemirjipashyan.jpg
| շրջան = [[Կոստանդնուպոլիս]]
| ժամանակbackground =
| պատկեր = Eghiatemirjipashyan.jpg
| image_size = 240px
| նկարագրում =
| ծննդյան օր = [[մայիսի 8]], [[1851]]
| ի ծնե անունը =
| ծննդավայր = [[Կ. Պոլիս]] ([[Թուրքիա]])
| ծնունդ = [[1851]]
| մահվախճանի օր = [[հուլիսի 19]], [[1908]]
| վախճանի վայրը = [[Կ. Պոլիս]] ([[Թուրքիա]])
| քաղաքացիություն =
| հպատակություն =
| ազգություն =
| լեզու =
| դպրոց_ավանդ =
| գլխավոր_հետաքրքրություններ = Պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, [[փիլիսոփա]], բառարանագիր, [[մանկավարժ]], [[Հրապարակախոսություն|հրապարակախոս]], [[Գեղագիտություն|գեղագետ]]
| գրառելի_գաղափարներ =
| ազդվել է =
| ազդել է =
| մրցանակներ =
| պարգևներ =
| ստորագրություն =
| կայք =
| վիքիդարան =
| վիքիքաղվածք =
}}
'''Եղիա Տեմիրճիպաշյան''' ([[1851]], [[մայիսի 8]] - [[1908]], [[հուլիսի 19]]), արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է [[Օհաննես Պատվելի]]ի դպրոցում, ապա ժամանակի լավագույն՝ [[Խասգյուղի Ներսիսյան վարժարան]]ում՝ աշակերտելով [[Թովմաս Թերզյան]]ին և [[Մատաթիա Գարագաշյան]]ին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում [[Մինաս Չերազ]]ի հետ։ Դասընկերներից էր նաև [[Ռեթէոս Պէրպէրեան|Ռեթեոս Պերպերյան]]ը։ 1866-ին փոխադրվում է Խասգյուղ՝ Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ 1870-ին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։
== Կյանքը ==
 
1874-ին մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է [[Ֆրանսիա]]՝ [[Մարսել]]ի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար՝ Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանքորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես [[Էմիլ Լիտրե]]ի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների, այցելում [[Վիկտոր Հյուգո]]յին։
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] [[Խասգյուղ]] թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է [[Օհաննես Պատվելի]]ի դպրոցում, ապա ժամանակի լավագույն՝ [[Խասգյուղի Ներսիսյան վարժարան]]ում՝ աշակերտելով [[Թովմաս Թերզյան]]ին և [[Մատաթիա Գարագաշյան]]ին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում [[Մինաս Չերազ]]ի հետ։ Դասընկերներից էր նաև [[Ռեթէոս Պէրպէրեան|Ռեթեոս Պերպերյան]]ը։ [[1866]]-ին փոխադրվում է Խասգյուղ՝ Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ [[1870]]-ին Տեմիրճիպաշյանը [[Բարձր դուռ|Բարձր դռան]] տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։
 
1876-ին վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում՝ սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880-ին «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրում Պեշիկթաշից, 1880-ին երեսփոխան՝ Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքեց, երբ դասեր ստացավ, տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս՝ Հայկական Կրթարանում։ 1882-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ 1883-ի հունվարից մինչև 1889 լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրում էր ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ 1884-ին [[Գրիգոր Զոհրապ]]ի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-ից 1887-ի մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889-ին տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Նա ոչ միայ խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=12 ֆրանս-հայերեն բառարանի] վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։
Տեմիրճիպաշյանը սկզբում հանդես է գալիս որպես բանաստեղծ-գրականագետ, այնուհետև հերթով զբաղվում հումանիտար գրեթե բոլոր գիտություններով՝ պատմությամբ, քաղաքատնտեսությամբ, փիլիսոփայությամբ և այլն՝ ամենուրեք իր բունտար հոգուն բավարարություն փնտրելով։ Իր փիլիսոփայական ըմբռնումներով նա մանր բուժուական բունտար էր և կապիտալիստական հասարակության դեմ ապստամբության դրոշ էր պարզել։
 
1890-ի հուլիսի 31-ին կորցնում է մորը և մնում է մենակ։ Տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև 1893-ը Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել, . փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։
[[1874]]-ին մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է [[Ֆրանսիա]]՝ [[Մարսել]]ի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար՝ Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանքորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես [[Էմիլ Լիտրե]]ի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների, այցելում [[Վիկտոր Հյուգո]]յին։
 
1893-ը ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին, իր ծննդյան ամսին նա ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ Նրան փրկում է մակույկավար Պետոն՝ [[Սուրեն Պարթևյան]]ի եղբայրը։ 1893-ի աշնանը Տեմիրճիպաշյանը փոխադրվում է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսեց նորից գրել, տպագրվելով հատկապես «Ծաղիկ» հանդեսում։
[[1876]]-ին վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում՝ սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է ([[1879]])։ [[1880]]-ին «[[Մասիս (թերթ)|Մասիսը]]» նրան հրավիրում է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրում Պեշիկթաշից, [[1880]]-ին երեսփոխան՝ Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքեց, երբ դասեր ստացավ, տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս՝ Հայկական կրթարանում։ [[1882]]-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ [[1883]]-ի հունվարից մինչև [[1889]] լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրում էր ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ [[1884]]-ին [[Գրիգոր Զոհրապ]]ի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-ից 1887-ի մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889-ին տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Նա ոչ միայ խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=12 ֆրանս-հայերեն բառարանի] վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։
 
1895-ի ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո Տեմիրճիպաշյանը մեկնում է [[Ժնև]], ապա՝ [[Վիեննա]]։ Ճամփորդությունը չի ապաքինում նրան, սակայն վերսկսում է հանդես գալ մամուլում։ Չորսամյա լռությունը խախտում է «Բյուզանդիոնում» լույս տեսած «Մեր Պոսֆորը»։
[[1890]]-ի հուլիսի 31-ին կորցնում է մորը և մնում է մենակ։ Տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև [[1893]]-ը Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել, . փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։
 
[[1893]]-ը ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին, իր ծննդյան ամսին նա ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ Նրան փրկում է մակույկավար Պետոն՝ [[Սուրեն Պարթևյան]]ի եղբայրը։ [[1893]]-ի աշնանը Տեմիրճիպաշյանը փոխադրվում է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսեց նորից գրել, տպագրվելով հատկապես «[[Ծաղիկ (հանդես)|Ծաղիկ]]» հանդեսում։
 
[[1895]]-ի ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո Տեմիրճիպաշյանը մեկնում է [[Ժնև]], ապա՝ [[Վիեննա]]։ Ճամփորդությունը չի ապաքինում նրան, սակայն վերսկսում է հանդես գալ մամուլում։ Չորսամյա լռությունը խախտում է «Բյուզանդիոնում» լույս տեսած «Մեր Պոսֆորը»։
 
1901-ին հիվանդությունը սրվում է, փոխադրվում է Ազգային հիվանդանոց, ուր մնում է մոտ մեկ տարի։ Նրան հոգատարությամբ խնամում էր Էլեն Նիսընը։
 
Անկողնուն գամված, [[1908]]-ին հուլիսի 19-ին, Էլեն Նիսընի կարճատև բացակայության ժամանակ, լարելով վերջին ուժերը, Եղիա Տեմիրճիպաշյանը ինքնասպանությամբ վերջ է դնում կյանքին։
 
== Հայացքները ==
[[Սոցիոլոգիա|Սոցիոլոգիական]] տեսանկյունից Եղյա Տեմիրճիպաշյանի ստեղծագործությունները դեռևս հիմնավոր հետազոտության չեն արժանացել։ Իր շատ էջերում նա զբաղվում է ինքնավերլուծությամբ։ Հատկապես [[Էսսե|էսսեն]], օրագրությունը հանդիսացել են Տեմիրճիպաշյանի սիրած ժանրերը։ Էսթետիկայի հարցերը գտնվում էին Տեմիրճիպաշյանի ուշադրության կենտրոնում թե՛ որպես սեփական ստեղծագործական պրակտիկայի իմաստավորման միջոց, թե՛ որպես փիլիսոփայական աշխարհայացքի բաղկացուցիչ առարկա, թե՛ որպես ինքնուրույն առարկա՝ քաղաքակրթության նվաճումներից մեկը։ Նրա էսթետիկայում գերիշխողը [[Գեղեցիկը (փիլիսոփայություն)|գեղեցիկն]] է, գեղեցիկի խնդրի հետազոտությունը։
 
Փորձելով պարզել գեղեցիկի սահմանները՝ Տեմիրճիպաշյանն առհասարակ դիմում է օբյեկտին` բնությանը։ Նրա այդ դատողությունների հիմքում ընկած է մատերիայի գաղափարը, իր երեք էական հատկություններով՝ տարածություն, շարժունակություն, անթափանցիկություն, սակայն հնարավոր չէ նրան ներկայացնել որպես հետևողական մատերիալիստ։ Նրա մոտ հաճախ տարօրինակ կերպով խառնվում են մատերիալիզմն ու իդեալիզմը։
 
Տեմիրճիպաշյանի այլևայլ դատողությունները՝ ուղղակի, թե անուղղակի, առնչված են պոզիտիվիզմի էսթետիկական կոնցեպցիային։ Հայտնի է, որ պոզիտիվիզմի էսթետիկային հատուկ էր գեղեցիկի մի կողմից բնական (ռասա, միջավայր, մոմենտ) ըմբռնումը, մյուս կողմից՝ բացարձակ հոգևոր գեղեցիկի ըմբռնումը։ Նա պոզիտիվիզմի հետևորդ է։ Իր տեսակետները հաստատելիս հաճախ է դիմում Օ. Կոնտին, Հ. Սպենսերին, Թ. Բրոքլին, Հ. Տենին, Է. Լիտրեին։ Էմիլ Լիտրեն նրա կուռքն էր. «Միայն աստված Լիդոեեն ավելի բան գիտե»,- գրում էր «Փիլիսոփայական բառարանում»։ Պետք է, որ «փիլիսոփայությունը գիտական ըլլա, և գիտությունը՝ փիլիսոփայական». սա էր Տեմիրճիպաշյանի նշանաբանը։
 
Հասարակության զարգացման օրենքները նա ենթարկում է բնական օրենքներին։ Աշխարհի գիտական ճանաչողությունը հաստատում է իբրև պատմական լավատեսության աղբյուր. առաջադիմությունը գիտության մեջ սիրելի է դարձնում կյանքը։
 
Փորձելով վեր կանգնել «[[Մետաֆիզիկա|մետաֆիզիկական]]» փիլիսոփայությունից, իդեալիզմից և մատերիալիզմից` պոզիտիվիստները ակամա ընկնում էին սուբյեկտիվ իդեալիզմի մեջ։ Այս տեսանկյունից բացառություն չէ նաև Տեմիրճիպաշյանը։ Հենվելով պոզիտիվիզմի դասականների վրա՝ նա գտնում էր, որ առանց հավատի և Աստծո հնարավոր չէ ապրել, երբեմն էլ, հետևելով նույն պոզիտիվիզմին, պնդում էր հակառակը։
 
Մարդու պատմական զարգացումը Տեմիրճիպաշյանը պատկերացնում էր վերընթաց ուղով։ Մտքի զարգացման ու առաջընթացի հետ զարգանում են քաղաքակրթությունները, կրոնները, օրենքները, գիտական, փիլիսոփայական, էսթետիկական, բարոյական սկզբունքները։ Գիտության ազդեցությամբ վերափոխվում են փիլիսոփայությունն ու գեղարվեստը, դրանց զարգացումը նպաստում է հասարակության պատմության ուղղագիծ առաջադիմությանը, որը հավասարաչափ տարածվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա։
 
Սակայն սխալված կլինենք, եթե Տեմիրճիպաշյանին պատկերացնենք հեղափոխության, առավել ևս ազատության պայքարի գաղափարից հեռու, ուղղագիծ առաջադիմության ջատագով։ Տեմիրճիպաշյանը հանդես է գալիս որպես «ազատախոհական», որի համար գիտության խոսքն ավելի բարձր է, քան ամեն տեսակ հեղինակությունները։ Տեմիրճիպաշյանը տարբերում է 2 կարգի գիտություններ. մեկը՝ որ բարձրանում է իդեալիստական հիացմունքի վրա, մյուսը՝ ելնում է մատերիալիստական փիլիսոփայության դրությունից։ «Ճշմարիտ է այն գիտությունը,-ասում էր նա,-«որը մատերալիզմի սկզբունքերով է առաջնորդվում»։
 
Ըստ Տեմիրճիպաշյանի՝ սկզբնական շրջանում մարդկանց միտքը դեգերել է մաֆիական աշխարհում, ամեն տեսակի առասպելաբանություններին գերի է եղել։ Բայց դա գիտական միտք չէր։ Շնորհիվ օբյեկտիվորեն տեղի ունեցող զարգացման՝ մարդկային միտքը հետզհետե փաստեր է կուտակել, խորացել է փաստերի մեջ և այդ կերպ աստիճանաբար ազատագրվել է իրականության ճանաչումն արգելակող միֆից ու սկսել է գիտական հետազոտություններով զբաղվել։
 
Տեմիրճիպաշյանը Աստծո գոյությանը չի հավատում, համառ կերպով Աստծուն ոչ միայն երկրից է դուրս հանում, այլ նաև երկնքից։ «Վերևում, աստղերից ու մոլորակներից բացի, ուրիշ որևէ բան չկա, ուստի Աստվածների երկնային թագավորության մասին արված քարոզները պարզապես սուտ են։ Ասել, թե մարդը կենդանի է և ուրիշ ոչինչ, նշանակում է ուրանալ նրա առանձնահատկությունները, նրա տարբերությունը կենդանիներից, նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը։ Իսկ ասել, թե մարդը Աստված է, նշանակում է անջատել նրան կենդանական աշխարհից ու հակադրել նրան, նշանակում է մարդուն վերածել գերբնական արարածի, ուստի և հրաժարվել նրա գիտական ճանաչողությունից»,- նշում էր Տեմիրճիպաշյան։ Տեմիրճիպաշյանն այս ծայրահեղություններից ոչ մեկն էլ չի ընդունում։
 
Մարդն առաջացել է կենդանիներից և այժմ արդեն հասել է աստվածության աստիճանին. սա է Տեմիրճիպաշյանի տեսակետը։ Նա գտնում է, որ մարդու աստվածային համարվող հատկանիշներից ոչ մեկն էլ բնածին չէ, և ոչ էլ մի երրորդ անձնավորության կողմից տրված, այլ ամբողջությամբ ձեռքբերովի են։ «Առաջին հերթին պատմական զարգացման արդյունք է նրա լեզուն,- ասում է նա,- որը Ավետարանի տեսակետով մարդուն բաշխված աստվածային շնորհ է»։ Տեմիրճիպաշյանը մի կողմից աստվածների գոյությունը ժխտեց. մյուս կողմից էլ հայտարարեց՝ թե լավ է այն ո՛չ ուրանալ և ո՛չ էլ հաստատել։ Այլ կերպ ասած` աշխատեց հավատացյալ մասսայի հետ հաշտության եզր գտնել։ Եղել է աստված, թե չի եղել, այդ չէ կարևորը, այլ այն, որ աոանց գիտությունների զարգացման ժողովրդական մասսաների վիճակի բարելավումն անհնար բան է։ Բայց չէ՞ որ այդ գիտությունների զարգացումը օբյեկտիվորեն հերքում է աստվածաբանությունը։
Տեմիրճիպաշյանը վախենում է, որ իրեն կարող են քրիստոնեության հակառակորդ համարել և շտապում է հավատացնել, որ այդպես չէ։
 
Սխալ կլիներ ասել, թե Տեմիրճիպաշյանը քրիստոնեության մեջ միայն դրականն է տեսնում, կամ այդ ամբողջությամբ դրական է համարում։
Հետևելով իր ուսուցչի՝ [[Գալուստ Կոստանդյան|Գալուստ Կոստանդյանի]] օրինակին՝ Տեմիրճիպաշյանն այն կարծիքին է, որ մարդկային մշակույթի առաջին օրրանն Արևելքն է։ Այն տեսակետը, թե արևելյան ժողովուրդները մշակութային արժեքներ արտադրելու կարողությունից զուրկ են եղել, մերժում է։
 
Բայց ինչու՞ մեր մշակույթի պատմությունն անպայման Արևելքից է սկսվում։ Կոստանդյանն այդ հարցին պարզորեն չի պատասխանում։ Տեմիրճիպաշյանն աշխատում է հիմնավորել իր տեսակետն՝ ավելի ամբողջացնելով Կոստանդյանի մոտ հանդես եկած աշխարհագրական միջավայրի թեորիան։ Նա կարծում է, որ երկրի աշխարհագրական դիրքը մշակույթի վրա անդրադառնում է՝ որոշելով նրա բազմազանությունը։ Աշխարհագրական գյուտերը միտքը դարձնում են պրպտող, ուժեղացնում են դրա քննադատական կողմը, որը իր հերթին ազդում է մշակույթի հետագա զարգացման վրա:
 
== Ստեղծագործություն ==
 
[[1901]] թվականին «Մասիս»-ում տպագրվում է Տեմիրճիպաշյանի «Բարեշրջություն գեղեցիկին» հոդվածը, որտեղ նա տալիս է գեղեցիկի պատմական զարգացման ուրվագիծ: Առաջին փուլում գեղեցիկը դեռևս չի անջատվում բնությունից: Երկրորդ փուլում հոգեկանն է գերակշռում, ավելի զուսպ գույներ են գալիս: Երրորդ փուլում տեսնում է գեղեցիկը տգեղի մեջ, վառ գույները զիջում են աղոտ գույներին:
 
Այնուհետև «Գրական և իմաստասիրական շարժում»-ում տպագրում է երկու տարբեր «Անգեղա երգ» անվանումով հոդվածներ՝ անգեղ բառի երկու իմաստներով` «տգեղ» և «անգղ»: Նրա առջև է գալիս նյութը՝ ունայնության գաղափարով: Եղիա Տեմիրճիպաշյանի մոտ դրվում են սիմվոլիզմի հիմնաքարերը, դիտում է և անգղը, և նյութը՝ որպես մարդու ողբերգական գոյությունը սիմվոլացնող հասկացություններ: Այստեղ կարելի է տեսնել և՛ վառ ու լուսավոր պատկերներ, և՛ մռայլություն ու սարսափ առաջացնող տողեր: Կյանքի և մահվան պայքարը նրա ստեղծագործությունների ուղեկիցն են:
 
«Վերլուծում» հոդվածում նա ներկայացնում է հայ գրողի ծանր վիճակը, որտեղ նաև վերլուծում է իր անձը, գրում է՝ չտարբերակելով իր երկի ուղղությունն ու ժանրը: Իր գրախոսություններում դրսևորում է ճաշակ, լայն մտահորիզոն, նուրբ հումոր, էմոցիոնալ հարստություն ու սուր դիտողություններ` միաժամանակ լինելով և՛ օբյեկտիվ քննադատ, և՛ ստեղծագործող անհատականություն:
 
=== Սոցիոլոգիական իմաստ պարունակող երկեր ===
 
* '''«Պատերազմ ընդդեմ Ֆռանսայի»'''
«Ֆռանսան և՛ կնպաստե, և՛ գրեթե նույնքան էլ կվնասե մեզ»,- այս խոսքերով է սկսում Տեմիրճիպաշյանն իր «Պատերազմ ընդդեմ Ֆռանսայի» երկը: Ներկայացնում է Ֆրանսիայի և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները՝ ասելով. «Ֆռանսան կլուսավորե մեզ և կնպաստե մեր զարգացմանը, բայց կվնասե ազգային ինքնության, ավանդույթների, պատմության պահպանմանը»:
 
Նա խոսում է այն բնագավառների մասին, որոնցում հայերն ավելի առաջատար էին, քան ֆրանսիացիները, ինչպիսիք էին՝ գինեգործությունը, քաղաքականությունը, երգարվեստը` ասելով. «Կմոռնանք այն երկիրը, ուր հայք, որպես հայ կարող են ապրել»:
Երկի վերջում Տեմիրճիպաշյանը նշում է, որ ինքը ֆրանսահայ չէ, և որ իր գործը պիտի լինի հային հայի մասին տեղեկացնելը՝ սովորեցնելով ազգայինը, մեր հողից ծնունդ առածը, հայ մտքի արտագրությունը, հայի սրտից բխածը, մերը:
 
* '''«Կրթական բարենորոգում և բարոյական վերանորոգում»'''
Այս երկում Տեմիրճիպաշյանը խոսում է հայկական և եվրոպական կրթական մակարդակների տարբերությունների մասին և առաջարկում ուղիներ հայկական կրթական մակարդակը աստիճանաբար զարգացնելու համար: Նա նշում է. «Ինչպես անհատը կզարգանա կրթվելով, այնպես ալ ազգն կանցնե մտածման չափահասության շրջանն, որին հասել է հայ ազգը... Հայը պարտավոր է իր անձից վեր, իր ազգը սիրել»:
Տեմիրճիպաշյանը շեշտում է երկրորդային բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը Հայաստանում՝ ասելով, որ դրա համար հայ երիտասարդները ստիպված են լինում գնալ երկրից: Նա նշում է, որ Հայաստանի նյութական վիճակը չի ներում ունենալ եվրոպական ստանդարտներին համապատասխան ուսումնարան, սակայն նշում է, որ նման պայմաններում կարելի է ունենալ կատարյալ նախակրթական վարժարան:
 
Տեմիրճիպաշյանը անդրադարձել է ֆրանսիական նախակրթարանի և հայկական Մաքրուհյան ուսումնարանի տարբերություններին: Նա նշում էր, որ դրանք տարբերվում են 20 առարկաներով, որոնց թվում են նաև բնագիտական առարկաները, որոնց կարևորությունը կրթության մեջ հատկապես ընդգծում էր: Տեմիրճիպաշյանը նշում է. «Անցել է վերացական, դասական, անգիտական և անգորխնական կրթության յամանակն: Պատանին պետք է պատրաստվի ընկերության, գորխունեության, կենաց մարտին համար»:
 
Այս տարբերությունների հիմնական պատճառը նա համարում էր Հայաստանի նյութական վիճակը՝ ասելով. «Աղքատ անձին միտքն ալ աղքատ է, ավաղ և աղքատ մտքով ազգին կրթությունն ալ անհնար է, որ իր մտավոր վիճակից վեր ըլլա»:
Ավարտելով իր երկը՝ Տեմիրճիպաշյանը ընդգծում է աստիճանական զարգացման կարևորությունը և ասում, որ հայ ազգը սկսում է զարգանալ՝ դա մասնավորապես բացատրելով Մաքրուհյան վարժարանի աստիճանական զարգացմամբ՝ ֆրանսիական նախակրթարանի օրինակով:
 
* '''«Տարերք պատմության իմաստասիրության»'''
Երկը կազմված է նախաբանից, 32 հարցադրումներից և դրանց պատասխաններից, որոնք ներկայացնում են քաղաքակրթության առաջացման, զարգացման օրինաչափությունները՝ պայմանավորված տարբեր գործոններով:
 
Նախաբանում Տեմիրճիպաշյանը գովում է իր գիրքը՝ նշելով, որ նման գիրք չկա Եվրոպայում և Ամերիկայում, քանի որ այն թույլ է տալիս հասկանալ ընկերային բարեշրջության օրենքները և հետևել մարդկային ցեղի առաջադիմությանը ժամանակի ընթացքում:
 
Երկի երկրորդ մասում Տեմիրճիպաշյանը ներկայացնում է 32 հարցադրումներն ու դրանց պատասխանները: Առաջին 6 հարցադրումները վերաբերում են քաղաքակրթության առաջացմանն ու զարգացմանը՝ պայմանավորված կլիմայական գործոններով: Օրինակ, եթե քաղաքակրթությունը առաջացել է հաստատուն ջերմ ու չոր վայրում, ապա այն ավելի արագ է զարգանում:
 
Հաջորդ 5 հարցադրումներում խոսվում է քաղաքակրթության առաջացման ու զարգացման վրա ազդող այլ բնական գործոնների մասին, մասնավորապես երկրաբանական կառուցվածքի, աշխարհագրական դիրքի մասին: Առանձնացնում է 2 ֆակտորներ՝ ներգո (անհատին հատուկ զորություն) և արտագո (արտաքին բնության զորություն): Նշում է բնական օրենքները, որոնցով առաջնորդվում է հասարակությունը: Հաջորդ հարցադրումով անցում է կատարում մտավոր օրենքներին, երբ մարդը հաղթում է բնական օրենքներին:
 
Ըստ քաղաքակրթության տարածման առանձնահատկությունների՝ Տեմիրճիպաշյանը հաջորդ 5 հարցադրումներով առանձնացնում է 3 օրենքներ՝ բարձրության՝ դաշտային բնակավայրերից դեպի լեռնայիններին անցումը, երկարության՝ քաղաքակրթության տարածումը արևելքից արևմուտք, լայնության՝ քաղաքակրթության տարածումը հասարակածից դեպի բևեռային շրջաններ:
 
* '''«Խոսվրտուք աղջկանց դաստիարակության վրա»'''
Իր այս երկում Տեմիրճիպաշյանը խոսում է մաքրության մասին, որը համարում է առաքինություն: Աղջիկը պետք է դաստիարակվի «ավել անելով», նրան դպրոց ընդունելուն պես պետք է ձեռքը տալ ավելը: Նա կարևորում է մոր հեղինակության դերը աղջկա դաստիարակության մեջ՝ ասելով. «Հայ մոր կենդանի օրինակից ազդվելով` կպահանջեմ, որ հայ աղջիկն հայ մոր պես դաստիարակվի ,անտարակույս ժամանակին հարկադրած բարեփոխմամբ»:
 
Այս երկում խոսվում է նաև տղաների դաստիարակության և առհասարակ կրթության թերությունների մասին. «Մեր կրթությունը մարմնատյաց է...մեր դաստիարակությունը պիտի լինի իրապաշտական գրական գիտության և իրական գրականության համաձայնություն»: Տղաների դաստիարակությունը պետք է լինի ֆիզիկական, առնական, առաջին հերթին պետք է կարևորվի նրանց մարմնական զորությունը: Տեմիրճիպաշյանը նշում է. «Երգն առաջին բանն է, որ պետք է լինի: Երգով, պարով, տեսողական ու լսողական դասառուքով տղան պիտի օրն մթնեցնի»: Սակայն այդպիսին չէ նրա դիրքորոշումը աղջիկների դաստիարակության նկատմամբ. «Գիմնաստ աղջիկ չեմ ուզեր,աղջիկն կին պիտի ըլլայ...»:
 
Տեմիրճիպաշյանի «պահանջներն» ինչ-որ չափով բավարարվեցին. ընկերություններ կազմվեցին` գիշերօթիկ և ցերեկային, մարմնամարզության համար:
 
== Մտքեր ==
* «Մշակույթը մարդու ստեղծարար գործունեության արդյունք է,- ասում է Տեմիրճիպաշյանը,- ուրեմն մշակութային կառույցները պահանջում են որոշ ակտիվություն, որի համար անհրաժեշտ է որոշ աշխարհագրական միջավայր, որը մարդու գործունեության համար ոչ միայն նյութ է տալիս, այլև խթան է հանդիսանում»։
* «Բնությանը տիրապետելու համար այլ պայմաններ են հարկավոր, ավելի շատ աշխատանք ու տքնություն պահանջող պայմաններ, քան քաղաքակրթության առաջին քայլերն անելու համար»,- նկատում է Տեմիրճիպաշյանը։
 
Հատկապես նշելի են Տեմիրճիպաշյանի մտքերը ժամանակակից բուրժուական հասարակության մասին։
* «Հասարակությունը բաժանված է 2 հակադիր դասակարգերի՝ կապիտալիստների (դրամատերերի) և գործավորների».- ասում է նա.- «այն տեսակետը, թե մարդկային հասարակության հարստության աղբյուրը դրամատերերի դրամն է, սխալ է»։
Սակայն երևույթների դասակարգային գիտակցված ըմբռնում Տեմիրճիպաշյանը դեռևս չունի, նա ոչ միայն մարքսիստ չէ, այլև անծանոթ է այդ ուսմունքին։
 
== Աղբյուրներ ==
* Եղիա Տեմիրճիպաշյան, Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 3-6 (օգտագործվել է գրքում զետեղված [[Ստեփան Թոփչյան]]ի «Եղիա Տեմիրճիպաշյան» հոդվածի փաստերը)։
* Եղ. Տեմիրճիպաշյան, «Ազգագրություն Տեմիրճիփաշյանց», [[Վիեննա]], [[1900]]
* Եղ. Տեմիրճիպաշյան, «Բարենորոգումներու հարցը», Կ.Պոլիս, [[1914]]
* Եղ. Տեմիրճիպաշյան, «Կրթական խնդրույն վրա թուղթ առ պատրիարքն հայոց տեր Ներսես Վարժապետյան», Կ.Պոլիս, [[1880]]
* Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն․ 19րդ դարավերջ–20րդ դարասկիզբ», Երևան, [[2013]]
* Եղ. Տեմիրճիպաշյան, Երկեր, [[Երևան]], «Սովետական գրող», [[1986]], էջ 3-6 (օգտագործվել է գրքում զետեղված [[Ստեփան Թոփչյան]]ի «Եղիա Տեմիրճիպաշյան» հոդվածի փաստերը)։
 
==Արտաքին հղումներ==
{{վիքիքաղվածք}}
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=12 Բառարան ֆրանսերէնէ-Հայերէն], Եղիա Տէմիրճիպաշեան։ Տպագրութիւն Յ. Մ. Սէթեան, Կոստանդնուպոլիս, 1930։ (1896ի հրատարակութեան հիման վրայ բարեփոխուած տարբերակ է այս)
* «[https://www.youtube.com/watch?v=kaLeeG6TQE4 Խոստովանություն. Եղիա Տեմիրճիպաշյան]». ֆիլմ` Նարինե Թուխիկյանի հեղինակային ֆիլմաշարից
 
{{DEFAULTSORT:Տեմիրճիպաշյան, Եղիա}}