«Կենտրոնական նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
No edit summary
Տող 1.
'''Կենտրոնական նյարդային համակարգը''' (ԿՆՀ) կենդանիների [[նյարդային համակարգ]]ի հիմնական մասն է, որը կազմված է [[նեյրոն]]ներից և նեյրոնների ելուններից։ [[Անողնաշարավորներ]]ի մեծամասնության մոտ կենտրոնական նյարդային համակարգը ներկայացված է միմյանց հետ սերտորեն կապված [[նյարդային հանգույց]]ներով (գանգլիաներ), իսկ [[ողնաշարավորներ]]ի (այդ թվում մարդու) մոտ՝ [[ողնուղեղ]]ով և [[գլխուղեղ]]ով։
 
ԿՆՀ-ի գլխավոր դերը բարձր մասնագիտացություն ունեցող պարզ և բարդ պատասխան ռեակցիաների իրականացումն է, որոնք ստացել են [[ռեֆլեքս]] անվանումը։ Ռեֆլեքսը [[օրգանիզմ]]ի պատասխան ռեակցիան է արտաքին կամ ներքին ազդեցություններին, որն իրականանում է ԿՆՀնյարդային համակարգի մասնակցությամբ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ ԿՆՀ-ի ավելի ցածրակարգ և միջին բաժինները՝ [[ողնուղեղ]]ը, [[երկարավուն ուղեղ]]ը, [[միջին ուղեղ]]ը, [[միջանկյալ ուղեղ]]ը և [[ուղեղիկ]]ը, կարգավորում են առանձին [[օրգան]]ների և [[օրգան համակարգեր]]ի աշխատանքը, ապահովում վերջիններիս միջմիջև գոյություն ունեցող կապերը՝ ապահովելով օրգանիզմի ամբողջականությունը։ ԿՆՀ-ի բարձրագույն բաժինը՝ [[մեծ կիսագնդեր]]ի կեղըկեղևը և դրան մոտիկմոտ գտնվող մերձկեղևային գոյացությունները՝ հիմնականում կարգավորում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունները։
 
ԿՆՀ-ն օրգանների և հյուսվածքների հետ կապվում է [[ծայրամասային նյարդային համակարգ]]ի միջոցով (ԾՆՀ)։