«Լորտուներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 11 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: , → , (41), ։ → ։ (16), ՝ → ՝ (6), → (58), ), → ), , )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ)
| range map = Mapa Natrix natrix.png
}}
'''Լորտուներ''' ({{lang-lat|Colubridae}}), [[օձեր]]ի ենթակարգի ամենախոշոր ընտանիքը։ Ընդգրկում է շուրջ 303 ցեղի 1827 տեսակ, Հայաստանում՝ 9-12 ցեղի և 2-4 ենթաընտանիքի 16 տեսակ՝ [[Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս]], [[պարսկական պսևդոցիկլոֆիս]], [[վզնոցավոր էյրենիս]], [[հայկական էյրենիս]], [[հանդարտ էյրենիս]], [[Շմիդտի սահնօձ]], [[նայադային սահնօձ]], [[խայտաբղետ իժանման սահնօձ]], [[կապարագույն սահնօձ]], [[անդրկովկասյան մագլցող սահնօձ]], [[Պալլասի մագլցող սահնօձ]], [[սովորական պղնձօձ]], [[սովորական լորտու]], [[ջրային լորտու]], [[սովորական մողեսաօձ]] և [[կովկասյան կատվաօձ]]։
== Ընտանիքի նկարագրություն==
Ընտանիքն ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0, 3-3, 5 մ)։ Բնորոշվում են բարեկազմ մարմնով։ Գլուխը այս կամ այն չափով տարանջատված է մարմնից։ Մաշկը ծածկված է հարթ կամ կատարավոր թեփուկներով։ Տեսակների մեծամասնության գլուխը ծածկված է համաչափ դասավորված խոշոր հարթ վահանիկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը կլոր է կամ օվալաձև, ուղղահայաց կամ հորիզանական։ Վերին ծնոտային, ատամնային, քունքային և թևանման ոսկրերի վրա կան ատամներ։ լորտուների որոշ ցեղեր բնորոշվում են վերին ծնոտի հետին մասում տեղադրված ակոսավոր թունամուղ ատամների առկայությամբ։ լորտուների միայն աջ թոքն է զարգացած, ձախը մնացորդային է։ Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով։ Կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ։ Բնակվում են կենսավայրերի շատ լայն շրջանում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանները, հողային ծածկույթն ու ծառերը։ Կան կիսաջրային, անպատայիև, անտառային և լեռնային տեսակներ։