«Էդուարդ Պֆլյուգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Էդուարդ Պֆլյուգեր''' Ֆրիդրիխ Վիլհելմ (1829-1910), գերմանացի ֆիզիոլոգ։ Կրթությունն ստացել է Մարբ...»:
(Տարբերություն չկա)

06:29, 13 Ապրիլի 2015-ի տարբերակ

Էդուարդ Պֆլյուգեր Ֆրիդրիխ Վիլհելմ (1829-1910), գերմանացի ֆիզիոլոգ։ Կրթությունն ստացել է Մարբուրգի և Բեռլինի համալսարաններում; Աշակերտել է Ցող Մյուչւերին և էդուարդ Դյուբուա Ռեյմոնին։ 1859-ից եղել է Բոննի համալսարանի պրոֆեսոր, որտեղ կազմակերպել է ֆիզիոլոգիայի ինց և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի վերին բաժիններից մեկուսացված ողնուղեղի ռեֆլեքսային գործունեությանը։ Հատկապես հայտնի է նյարդի և մկանի վրա հաստատուն հոսանքի ազդեցության մասին աշխատանքը (1859), որը սկիզբ դրեց էլեկտրոտոնի վերաբերյալ ուսմունքին։ 1868-ին հիմնել է ֆիզիոլոգիական հանդես, որը 1910-ից կոչվում է իր անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Garnik2004 (քննարկում) 06:29, 13 Ապրիլի 2015 (UTC)