«Կարդալուց հետո այրել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Կարդալուց հետո այրել | բնօրինակ անվանում = Burn After Reading | պատկեր...»:
 
ավելացվեց Կատեգորիա:2008 ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով
Տող 37.
== Սյուժե ==
[[ԿՀՎ]] գործակալ Օսբորն (Օզզի) Կոքսին ([[Ջոն Մալկովիչ]]) պաշտոնանկ են անում և այլ աշխատանք առաջարկում [[ԱՄՆ պետդեպարտամենտ| պետդեպարտամենտում]], ինչ պատճառով նա հեռանում է ԿՀՎ-ից և որոշում է զբաղվել [[Հուշագրություն]]ներ գրել: Նրա կինը՝ Քեթին ([[Թիլդա Սուինթոն]]), որը դավաճանում էր իրեն գանձապետարանի աշխատակցի՝ Գարրիի ([[Ջորջ Քլունի]]) հետ և երազում է բաժանվելու մասին, գողանում է ամուսնու հուշագրերով լի սկավառակը՝ կարծելով, որ այնտեղ նրա բանկային հաշիվներն են: Քեթիի փաստաբանի քարտուղարուհին, որը զբաղվում էր նրա և Օզզիի ապահարզանի գործով, պատահաբար այդ սկավառակը մոռանում է մարզասրահի հանդերձարանում, որտեղից էլ այն գտնում է մարզասրահի հավաքարարը: Վերջինս սկավառակը հանձնում է մարզասրահի երիտասարդ մարզչին՝ Չեդին ([[Բրեդ Փիթ]]): Չեդը և նրա կոլեգան՝ Լինդան ([[Ֆրենսիս ՄաքԴորմանդ]]), որը երազում էր գումար հայթհայթել պլաստիկ վիրահատության համար, կարծում են, որ սկավառակում պետական գաղտնիքներ են պարունակվում, և առաջնահերթ որոշում են շանտաժի ենթարկել Օզզիին, սակայն վերջինս հրաժարվում է նրանց գումար վճարել, ինչից հետո թեթևամիտ կոլեգաները սկավառակը հասցնում են Ռուսաստանի դեսպանատուն: Այնտեղ նույնպես հետաքրքրություն չեն ցուցաբերում սկավառակի նկատմամբ: Այս պատմության մասնակիցների կասկածելի արարքները հետաքրքրություն է առաջացնում ԿՀՎ-ի աշխատակիցների մոտ և նրանք սկսում են հետախուզել այդ տարօրինակ և, առաջին հայացքից` անտրամաբանական արարքները:
 
[[Կատեգորիա:2008 ֆիլմեր]]