«Ակացիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
37.157.214.133 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբեր...
չ (37.157.214.133 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբեր...)
 
==Բնութագիր==
Խոշոր, գեղազարդիչ ծառ է (բարձր․ 25-30 մ), լայն գլանաձև սաղարթով։ Տերևները բարդ, կրկնակի փետրաձև են։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, հոտավետ՝ հավաքված ողկյուզաձև ծաղկաբույլերում։ Պտուղը մանր սերմերով ունդ է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Մեղրատու է։ Դեղաբույս է․ պարունակում է A և C վիտամիններ, եթերայուղեր, խեժ, աղաղանյութեր, ներկանյութեր։ Չորա- և ցրտադիմացկուն է։ Օգտագործվում է կանաչապատման և անտառաբարելավող տնկարկների ստեղծման համար, ամուր և արժեքավոր բնափայտը՝ կահույքագործության մեջ։
Ակացիան ծառ է,պատկանում է ընդավորների (Fabaceae) ընտանիքին , ունի 25-30 մ(միջինը` 12 մ) բարձրություն, սփռվող սաղարթ, հաստ, մուգ և խորը ակոսավոր կեղև։ Սպիտակ ակացիայի արմատային համակարգը շատ հզոր է։ Նրա արմատները խորանում են մինչև 20 մ և ավելի։ Կազմված են 4-ից մինչև 8 զույգ էլիպսաձև, բաց կանաչ, փափուկ, ամբողջաեզր տերևիկներից։ Փշերը (ձևափոխված տերևներ) ամուր են, փայտաձև, շատ սուր ծայրով,մանգաղանման։ աղիկները բազմաթիվ են, բուրումնավետ, սպիտակ, խոշոր,կախվող ողկույզներով։ Պտուղը` տափակ ունդ է, մինչև 10 սմ երկարության,մուգ գույնի սերմերով։
 
Սպիտակ ակացիան ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին և ծառի վրա մնում են կախված ողջ ձմռան ընթացքում։ Այս ծառի կյանքի տևողությունը 50 տարի և ավելի է։ Աճում է ճանապարհների երկայնքով,այգիներում և պուրակներում։
{{ՀԲ}}
Սպիտակ ակացիան թունավոր է` և´ սերմերը, և´ կեղևը, և´ արմատները։
 
Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է,որտեղ հանդիպում է հյուսիս-արևմտյան և հյուսիսային նահանգներում`Այովա, Մոնտանա և Օկլահոմա, Պենսիլվանիայից մինչև Դակոտա։ 1804 թ.առաջին անգամ այս բույսի սերմերը բերվել են Ռուսաստան, իսկ 1813 թ.հայտնվել են Ղրիմի Նիկիտինյան բուսաբանական այգում։
[[Կատեգորիա:Թիթեռնածաղկավորներ]]
[[Կատեգորիա:Բակլազգիներ]]
54 381

edits