«Պրովինցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Պրովինցիա''' [[Հին Հռոմ]]ում [[Իտալիա]]յից դուրս գտնվող Հռոմին ենթակա տարածք։ Կառավարել են էկրոկոնսուլները կամ պրոպրետորները։ Առաջին Պրովինցիա Աիկիլիան էր (մ․ թ․ ա․ [[241]]), հանրապետության ժամանակաշրջանի վերջին կար արդեն մոտ 20 պրովինցիա․, կայսրության ժամանակաշրջանում՝ շուրջ 50։
 
Հանրապետության ժամանակաշրջանում պրովինցիաները դիտվել են իբրե հռոմեական ժողովրդի «կալվածներ», դրանց հողերի մի մասը տրամադրվել է հռոմեացի գաղութա-բնակներին։գաղութաբնակներին։ Պրովինցիաի բնակիչները պարտավոր էին հոգալ հռոմեական կառավարիչների և զորքի կարիքները, հարկ վճարել։
 
Պրովինցիաներում իրականացվել է ռոմանականացման քաղաքականություն, որն առաջացրել է բազմաթիվ ապստամբություններ ([[Իսպանիա]]յում՝ մ․ թ․ ա․ 2-1-ին դարեր, Պաննոնիայում՝ մ․ թ․ [[69]]-ին և այլն)։ Հռոմեական կայսրության պրովինցիալ քաղաքականությունը սկզբնավորել է [[Հուլիոս Կեսար]]ը, որը Պրովինցիաների վերնախավին իր կողմն է գրավել ծերակույտի անդամ դարձնելով, ամբողջ համայնքների և առանձին մարդկանց հռոմեական կամ լատինական քաղաքացիության իրավունք շնորհելով են։ [[Օգոստոս |Օգոստոս կայսեր]] ժամանակից (մ․ թ․ ա․ [[27]]-ից) Պրովինցիաները բաժանվել են կայսերականի (տնօրինում էր կայսրը իր հայեցողությամբ՝ լեգաաների միջոցով) և ծերակուտականի (կառավարել են ծերակույտի նշանակած պաշտոնյաները, սակայն կայսրն ուներ գերագույն վերահսկողության իրավունք)։
 
Իտալիայի և Պրովինցիաների միջև տարբերությունների աստիճանական վերացումը, որը բխում էր ամբողջ կայսրության ստրկատիրական վերնախավի շահերից, իր արտահայտությունն է գտել կայսր Կարակալլայի հրովարտակում (մ․ թ․ [[212]]), որով կայսրության ազատ բնակչությանը շնորհվել է հռոմեական քաղաքացիության իրավունք։