«Կարդալուց հետո այրել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Կարդալուց հետո այրել | բնօրինակ անվանում = Burn After Reading | պատկեր...»:
(Տարբերություն չկա)

15:45, 12 Ապրիլի 2015-ի տարբերակ


Կարդալուց հետո այրե՛լ (անգլ.՝ Burn After Reading) - Կոեն եղբայրների հերթական կատակերգությունն է, որը նույնպես աչքի է ընկնում միայն իրենց բնորոշ սև հումորով: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Ջորջ Քլունին, Ֆրենսիս ՄաքԴորմանդը, Ջոն Մալկովիչը, Թիլդա Սուինթոնը և Բրեդ Փիթը: Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008թ․-ին՝ Վենետիկի կինոփառատոնում:

'Կարդալուց հետո այրել
անգլ.՝ Burn After Reading
Պատկեր:Burn after reading-4.jpg
'
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրԿոմեդիա,
դրամա
Թվական2008
Պրեմիերադեկտեմբերի 10, 2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻթան Կոեն
և Ջոել Կոեն
ՊրոդյուսերԻթան Կոեն,
Ջոել Կոեն,
Թիմ Բեվան,
Երիկ Ֆելլներ
Սցենարի հեղինակԻթան Կոեն
և Ջոել Կոեն
ԴերակատարներՋորջ Քլունի,
Ֆրենսիս ՄաքԴորմանդ,
Ջոն Մալկովիչ,
Թիլդա Սուինթոն
և Բրեդ Փիթ
ՕպերատորԷմմանուել Լյուբեցկի
ԵրաժշտությունԿարտեր Բյորվել
ՄոնտաժԻթան Կոեն
և Ջոել Կոեն
ՆկարիչներՋեսս Գոնչոր, Դէվիդ Սուեյզի, Մէրի Զոֆրիս
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունFocus Features,
Working Title Films
Տևողություն92 րոպե
Բյուջե$ 37 000 000
Շահույթ$ 163 720 069
IMDbID 0887883
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=N99kv6ojn48
 Burn After Reading Վիքիպահեստում

Սյուժե

ԿՀՎ գործակալ Օսբորն (Օզզի) Կոքսին (Ջոն Մալկովիչ) պաշտոնանկ են անում և այլ աշխատանք առաջարկում պետդեպարտամենտում, ինչ պատճառով նա հեռանում է ԿՀՎ-ից և որոշում է զբաղվել Հուշագրություններ գրել: Նրա կինը՝ Քեթին (Թիլդա Սուինթոն), որը դավաճանում էր իրեն գանձապետարանի աշխատակցի՝ Գարրիի (Ջորջ Քլունի) հետ և երազում է բաժանվելու մասին, գողանում է ամուսնու հուշագրերով լի սկավառակը՝ կարծելով, որ այնտեղ նրա բանկային հաշիվներն են: Քեթիի փաստաբանի քարտուղարուհին, որը զբաղվում էր նրա և Օզզիի ապահարզանի գործով, պատահաբար այդ սկավառակը մոռանում է մարզասրահի հանդերձարանում, որտեղից էլ այն գտնում է մարզասրահի հավաքարարը: Վերջինս սկավառակը հանձնում է մարզասրահի երիտասարդ մարզչին՝ Չեդին (Բրեդ Փիթ): Չեդը և նրա կոլեգան՝ Լինդան (Ֆրենսիս ՄաքԴորմանդ), որը երազում էր գումար հայթհայթել պլաստիկ վիրահատության համար, կարծում են, որ սկավառակում պետական գաղտնիքներ են պարունակվում, և առաջնահերթ որոշում են շանտաժի ենթարկել Օզզիին, սակայն վերջինս հրաժարվում է նրանց գումար վճարել, ինչից հետո թեթևամիտ կոլեգաները սկավառակը հասցնում են Ռուսաստանի դեսպանատուն: Այնտեղ նույնպես հետաքրքրություն չեն ցուցաբերում սկավառակի նկատմամբ: Այս պատմության մասնակիցների կասկածելի արարքները հետաքրքրություն է առաջացնում ԿՀՎ-ի աշխատակիցների մոտ և նրանք սկսում են հետախուզել այդ տարօրինակ և, առաջին հայացքից` անտրամաբանական արարքները: