«Սիամանթո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
het 1 \85vwum:
Տող 27.
'''Սիամանթո''' (''Ատոմ Հովհաննեսի Յարճանյան'') ([[1878]], [[Ակն]] - [[1915]]), արևմտահայ բանաստեղծ։
 
== Կենսագրություն ==
Սիամանթոն ՝Ատոմ Հովհաննեսի Յարճանյանը ծնվել է [[1878]] թ. [[օգոստոսի 15]]-ին [[Արևմտյան Հայաստանի]] [[Ակն]] քաղաքում, վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստանում է ծննդավայրի [[Ներսիսյան վարժարանում]], որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր ու բնահավաք [[Գարեգին Սրվանձտյանց]]ը, որն էլ պատանի Ատոմին կնքում է Սիամանթո մականունով։ [[1891]] թ. հոր հետ տեղափոխվել է [[Կ․ Պոլիս]], կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894—96 թթ. [[համիդյան ջարդեր|հայկական ջարդերի]] հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ:հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով [[Կահիրե]]ում՝ 1897 թ. մեկնել է [[Ժնև]], ապա՝ [[Փարիզ]], որտեղ եղել է [[Սորբոնի համալսարան]]ի գրականության բաժնի ազատ ունկնդիր։ [[Եվրոպա]]յում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները։
 
== Ստեղծագործությունը ==
Սիամանթոն ՝Ատոմ Հովհաննեսի Յարճանյանը ծնվել է [[1878]] թ. [[օգոստոսի 15]]-ին [[Արևմտյան Հայաստանի]] [[Ակն]] քաղաքում, վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստանում է ծննդավայրի [[Ներսիսյան վարժարանում]], որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր ու բնահավաք [[Գարեգին Սրվանձտյանց]]ը, որն էլ պատանի Ատոմին կնքում է Սիամանթո մականունով։ [[1891]] թ. հոր հետ տեղափոխվել է [[Կ․ Պոլիս]], կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894—96 թթ. [[համիդյան ջարդեր|հայկական ջարդերի]] հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ:
Սիամանթոյի աոաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թ. «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» ([[Փարիզ]]), «Բանբեր» ([[Պետերբուրգ]]), «Հայրենիք» ([[Բոստոն]]), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։
1902 թ. տպագրվեց նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «[[Ռիգվեդա]]»-ից առնված բնաբանը՝ «''Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․''»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։
 
«Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի գեղարվեստական մտածողությունը միստիկական [[խորհրդապաշտություն]]ից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է [[Գաղափար]]ի ու [[Կամք]]ի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք բարբարոսների խոշտտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։
 
Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրագրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց Սիամանթոյիի հետագա բանաստեղծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգևորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր էր եղել տառապանքի խոհական վերապրումներին։ Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր> (1907) քնարական մատյանը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդն է ստուգում իրադարձությունների ողբերգական ընթացքի հանդեպ։ Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն․․․»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին հա¬ մար»)։
[[Երիտթուրքական հեղափոխություն]]ից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թ. Սիամանթոն մեկնել է [[Կ․ Պոլիս]]։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։ Նա գրական գործունեությունը մինչև 1915 թվականը :Նրա մահվան մասին հստակ տեղեկություն չկա ,բայց տարբեր աղբյուրներում նշվում է վօր նա զոհվել է եղեռնի ժամանակ Ռուբեն Սևակի և այլ մտավորականների հետ միասին :
 
[[Երիտթուրքական հեղափոխություն]]ից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թ. Սիամանթոն մեկնել վերադարձել է [[Կ․ Պոլիս]]։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։ Նա գրական գործունեությունը մինչև 1915 թվականը :Նրա մահվան մասին հստակ տեղեկություն չկա ,բայց տարբեր աղբյուրներում նշվում է վօր նա զոհվել է եղեռնի ժամանակ Ռուբեն Սևակի և այլ մտավորականների հետ միասին :
 
Կ․ Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը [[Դանիել Վարուժան]]ն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»<ref>«Դրական ասուլիսներ», գիրք 6, 1913, էջ 26։</ref>։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։
 
Հայ գաղթականների կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ Սիամանթոն 1909 թ. մեկնել է [[Ամերիկա]]։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։
 
1911 թ. Սիամանթոն կրկին վերադարձել է Կ․ Պոլիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանում]]։ 1913 թ. Սիամանթոն եղել է [[Թիֆլիս]]ում, [[Բաքու|Բաքվում]], [[Էջմիածին|Էջմիածնում]], այցելել պատմական հիշարժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։
 
Սիամանթոն արձագանքել է «[[հեթանոսական շարժում|հեթանոսական շարժմանը]]» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։
 
Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։
 
Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ [[Ազատ ոտանավոր|ազատաչափ]] (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։ Լինելով հայ [[նեոռոմանտիզմ]]ի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական [[ռոմանտիզմ]]ի և [[սիմվոլիզմ]]ի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու [[մակդիր]]ների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատյան ողբերգության» հետ։ Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]]։
 
== Երկեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիամանթո» էջից