«Ակացիա»–ի խմբագրումների տարբերություն

 
==Բնութագիր==
Ակացիան ծառ է,պատկանում է ընդավորների (Fabaceae) ընտանիքին , ունի 25-30 մ(միջինը` 12 մ) բարձրություն, սփռվող սաղարթ, հաստ, մուգ և խորը ակոսավոր կեղև։ Սպիտակ ակացիայի արմատային համակարգը շատ հզոր է։ Նրա արմատները խորանում են մինչև 20 մ և ավելի։ Տերևները կենտ փետրավոր են, կարճ կոթուններով, որոնք ճյուղերի ուղղությամբ փոխակերպվում են աճառանման կեղծ բունոցների։ և կազմվածԿազմված են 4-ից մինչև 8 զույգ էլիպսաձև, բաց կանաչ, փափուկ, ամբողջաեզր տերևիկներից։ Փշերը (ձևափոխված տերևներ) ամուր են, փայտաձև, շատ սուր ծայրով,մանգաղանման։ աղիկները բազմաթիվ են, բուրումնավետ, սպիտակ, խոշոր,կախվող ողկույզներով։ Պտուղը` տափակ ունդ է, մինչև 10 սմ երկարության,մուգ գույնի սերմերով։
Սպիտակ ակացիան ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին և ծառի վրա մնում են կախված ողջ ձմռան ընթացքում։ Այս ծառի կյանքի տևողությունը 50 տարի և ավելի է։ Աճում է ճանապարհների երկայնքով,այգիներում և պուրակներում։
Սպիտակ ակացիան թունավոր է` և´ սերմերը, և´ կեղևը, և´ արմատները։
Անանուն մասնակից