«Նեոպլատոնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նեոպլանտոնականություն''', նորպլատոնականություն, անտիկ փիլիսոփայության վեր...»:
 
հեռացվել է Կատեգորիա:Թիլիսոփայության ուղղություններ, ավելացվեց [[Կատեգորիա:Փիլիսոփայության ուղղություններ և դպրոցներ ըստ դարաշրջանի]...
Տող 1.
'''Նեոպլանտոնականություն''', նորպլատոնականություն, անտիկ [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] վերջին խոշոր ուղղությունը, ստրկատիրության քայքայման և ֆեոդալիզմի սկզբնավորման դարաշրջանի (III—[[VI դար]]երի) իդեալիստական հոսանք։ Նեոպլանտոնականություն ''պլաաոնականությանը'' հաղորդել է միստիկական բնույթ՝ միախառնելով դրան [[Արիստոտել]]ի, ստոիցիզմի, [[պյութագորաս]]ականության և Արևելքի խորհրդապաշտական ուսմունքների մի շարք գաղափարներ։ Նեոպլանտոնականության հիմնադիրը Պլոտինն է, այն զարգացրել են Պորփյուրը, Ցամբլիքոսը, Պրոկլեսը, Բոեցիուսը։ Բաժանվել է [[հռոմ]]եական-աթենական, սիրիական, պերգամական և ալեքսանդրյան [[դպրոց]]ների։ Պարտություն է կրել միաստվածության դեմ պայքարում։ Նեոպլանտոնականությունում հիմնականը Պլոտինի եռյակի՝ «միասնականի», «մտքի» և «հոգու» մասին ուսմունքի մշակումն է։ Կեցության աղբյուրը «միասնականն» է («առաջնամիակը»)՝ [[աստված]]ը։ Նրանից ներքև գտնվող «մտքի», «հոգու», «կոսմոսի» և «մատերիայի» կեցությունները «միասնականի» էմանացիայի տարբեր աստիճաններն են, նրա լույսի հետզհետե նվազող դրսևորումները։ Այդ արտազեղման ընթացքում տեղի է ունենում կեցության բազմապատկում, որը վերջին աստիճանում հանդես է գալիս որպես նյութական [[աշխարհ]], բացարձակ հոգևոր կեցության այլակեցություն՝ «խավար»։ Մարդկային հոգիները, որոնք համաշխարհային անմահ հոգու մասնիկներն են, սկիզբ են տալիս մարդկանց մարմիններին։ Մահվանից հետո հոգիները վերաբնակվում են այլ մարմինների մեջ։ Նեոպլանտոնականության իմացաբանությունը պարունակում է Պլոտոնի և Արիստոտելի դիալեկտիկայի տարրեր և ունի ռացիոնալիստական բնույթ, թեև ընդունվում են էքստազը, «միասնականի» հետ վերամիավորելու հոգու գերբնական խոյանքը։ Իմաստությունը համարվել է ընդհանրացման արվեստ, էմանացիային հակադիր՝ բազմությունից դեպի միասնություն ընթացող պրոցես։ Նեոպլատոնականները զբաղվել են Պլատոնի և Արիստոտելի երկերի մեկնաբանությ ուններով, բնափիլիսոփայության, [[մաթեմատիկա]]յի, տրամաբանության հարցերով։ Նեոպլանտոնականություն նպաստել է քրիստոնեական, ինչպես նաև միջնադարի առաջավոր փիլիսոփայության ձևավորմանը։ Նեոպլանտոնականության դիալեկտիկան և մարդաբանությունը, որպես սխոլաստիկայի դեմ պայքարի [[զենք]], օգտագործել են Վերածննդի մի շարք մտածողներ։ Հայ փիլիսոփայության մեջ նեոպլանտոնականություն խաղացել է կարևոր դեր, եղել անտիկ գիտության ավանդների կրողը։ Նեոպլանտոնականության խոշոր ներկայացուցիչ է [[Դավիթ Անհաղթ]]ը։ Նեոպլանտոնականություն գաղափարների տարածմանը նպաստել են Նեմեսիոս Եմեսացու, Գրիգոր Նյուսացու և Դիոնիսիոս Արեոպագացուն վերագրված երկերի ՄտեՓանոս Սյունեցու թարգմանությունները։ Նեոպլանտոնականություն գաղափարները արտահայտվել են նաև Գրիգոր Նարեկացու աշխարհայացքում։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԹիլիսոփայությանՓիլիսոփայության ուղղություններ և դպրոցներ ըստ դարաշրջանի]]