«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 96.
20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ժողովրդական հեղափոխության համար հասունացան տնտեսական և սոցիալական նախադրյալներ։ Հեղափոխական շարժման կենտրոնը [[Արևմտյան Եվրոպա]]յից տեղափոխվեց Ռուսաստան, որը դարձել էր համաշխարհային իմպերիալիզմի հակասությունների հանգուցակետ։ Երկրի հասարակական, տնտեսական զարգացման արմատական պահանջն ինքնակալության վերացումն էր։
[[Պատկեր:Lenin.gif|մինի|Վ. Ի. Լենինը հանրահավաքի ժամանակ]]
19-րդ դարի 90-ական թվականների կեսին ռուսական ազատագրական շարժման մեջ սկսվեց գիտական սոցիալիզմի գաղափարներով լուսավորված պրոլետարական էտապը։ [[1895]] թվականին [[Լենին|Վ․ Ի․ Լենինը]] մարքսիստների մի խմբի հետ կազմակերպեց [[ՊետերրուրգՍանկտ ՊետերբուրգՊետերբուրգ]]ի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը», որը և դարձավ հեղափոխական պրոլետարական կուսակցության սաղմը։ ՌՍԴԲԿ I համագումարը [[1898]] թվականին պաշտոնապես հռչակեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության կազմավորումը։ Նոր տիպի պրոլետարական կուսակցության ստեղծման պայքարում վճռական դեր խաղաց «Իսկրա» թերթը։
 
[[1903]] թվականին կուսակցության II համագումարը հիմնադրեց բոլշևիկյան կուսակցությունը և ընդունեց ՌՍԴԲԿ ծրագիր։ Բոլշևիկյան կուսակցության ստեղծումը շրջադարձային կետ հանդիսացավ ռուսական, ինչպես նաև միջազգային բանվորական շարժման մեջ։ Բոլշևիկների կուսակցությունը Ռուսաստանի աշխատավոր ժողովրդին մատնանշեց ինքնակալության տապալման հեղափոխական ուղին, երկրի ամբողջ հասարակական, քաղաքական կարգի նորոգման և հետագա սոցիալիստական հեղափոխության անցման համար։ Ռուսաստանը դարձավ լենինիզմի հայրենիք։ Այս բոլորը որակական փոփոխություններ մտցրեց նաև երկրի մյուս ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման մեջ։