«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
ճշտումներ
չ (ճշտումներ)
== Փիլիսոփայական հայացքները ==
 
Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է "Աշխարհը որպես կամք և պատկերացում" աշխատությունում։ Գոյություն ունեցող (գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ [[անգիտակցական]] սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում։ Աշխարհը ներկայանում է որպես կույր "կամք կյանքի նկատմամբ", որը ի հայտ է գալիս "օբյեկտիվացման" անվերջանալի բազմության մեջ։ Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող "բոլորի պատերազմը բոլորի դեմ" բանաձևի մեջ։ Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ։ Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին։ Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը։ Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է "վատագույնը հնարավորներից"։
 
=== «Կամքի ազատություն» ===
* բարոյական
 
Ֆիզիկական ազատությունը, ենթադրում է ցանկացած տիպի նյութական խոչընդոտների բացակայություն։ Դրա համար մենք ասում ենք՝ ազատ մտահորիզոն, ազատ տարածություն, ազատ տեղ, գետի ազատ հոսք, եթե այն շրջապատված չէ սարերով և այլն։ Նույնիսկ ազատ ապրելը, ազատ հրատարակությունը նշանակում են ծանր պայմանների բացակայություն, որոնք սովորաբար ուղեկցում են դրանց։ Սակայն Շոպենհաուերը գտնում է, որ ազատության հասկացությունը ամենից հաճախ մեր մտքերում պատկանում է կենդանի էակներին, որոնք տարբերվում են նրանով, որ նրանց գործողությունները բխում են իրենց իսկ կամքից, տարերային, որի պատճառով էլ նյութական խոչընդոտների բացակայության դեպքում նրանց համարում են ազատ։ Այսպիսով, ֆիզիկական նշանակությամբ ազատությունը ենթադրում է այն, որ կենդանի էակները շարժվում և գործում են միայն և բացառապես իրենց սեփական կամքով։ Այս դեպքում այն ամենը, ինչ կարող է ազդել կամքի վրա, հաշվի չի առնվում։ Քանի որ ազատության հասկացությունը իր նախասկզբնական անմիջական և հետևաբար հանրահայտ նշանակությամբ հանգեցվում է հնարավորությունների հարցին։ Դրա համար էլ ասում են՝ "թռչունն ազատ է օդում, գազանն՝ անտառում"։
 
Ըստ Շոպենհաուերի, "ազատ ժողովուրդ" ասելով հասկանում ենք այն ժողովրդին, որը կառավարվում է օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետևում է իր սեփական կամքին։ Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն։ Ի տարբերություն ֆիզիկական ազատության, ինտելեկտուալ և բարոյական ազատություններն ունեն փիլիսոփայական իմաստ։ Ֆիզիկական ազատությունը վերաբերում է միայն նյութական խոչընդոտներին։ Բայց լինում են նաև այլ դեպքեր, երբ մարդը, չունենալով նյութական արգելքներ, որոշ դրդապատճառներից ելնելով, օրինակ՝ խոստումներ, վտանգ, սպառնալիքներ և այլն, ստիպված վարվում է այնպես, ինչպես չէր վարվի իր կամքով։ Հարց է ծագում. արդյոք այս դեպքում ազա՞տ է մարդը։ Ինտելեկտը կամ ճանաչողական ընդունակությունը դրդապատճառային միջավայր է, որի միջոցով այդ դրդապատճառները ազդում են կամքի վրա։ Երբ այդ միջավայրը գտնվում է նորմալ վիճակում, ճիշտ է իրականացնում իր ֆունկցիաները և կամքին հնարավորություն է ընձեռում ընտրելու դրդապատճառները այնպիսի ձևով, ինչպիսին դրանք կան ռեալ կյանքում։ Այս դեպքում մարդն ինտելեկտուալ առումով ազատ է, այսինքն նրա արարքները ներկայանում են որպես նրա կամքի ռեակցիայի մաքուր արդյունք դրդապատճառների վրա։ Ինտելեկտուալ ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ
* դրդապատճառային միջավայրը կամ ճանաչողական ընդունակությունը միշտ կամ որոշ ժամանակով կորցնում է կամ
դրա հզորության հաստատում։ Ինքնասպանը դժգոհ է ոչ թե կյանքից, այլ դրա պայմաններից։ Ինքնասպանությունը անօգուտ և խելահեղ արարք է։ Տառապանքներից փրկվելու համար կա երկու հիմնական ձև՝ ճգնավորություն ([[ասկետիզմ]]) և [[ճանաչողություն]]։ Ճգնավորը հետևողականորեն մեռցնում է իր մարմինը, իսկ քանի որ մարմինը կամքի օբյեկտիվացման դրսևորումն է, ուստի մարմնի հետ մեկտեղ մեռնում է նաև համաշխարհային կամքը։ Դա տեղի է ունենում նաև ճանաչողության՝ գեղագիտական հայեցողության ընթացքում։ Հարկավոր է թույլ տալ, որ կամքն իրեն անարգել դրսևորի, որպեսզի այդ դրսևորման մեջ մենք կարողանանք ճանաչել մեր սեփական էությունը։ Ճանաչելով, մարդիկ (փիլիսոփաները և արվեստագետները) տեսնում են, որ կամքն իր բոլոր դրսևորումներում, բոլոր երևույթներում նույնական է ինքն իրեն։ Այդպիսի ճանաչողության ժամանակ սուբյեկտը դադարում է լինել կամքի ծառա, նույնանում է օբյեկտի հետ, հայտնվում լիակատար անխռով վիճակի մեջ։ Ոչինչ այլևս նրան չի հուզում, չի վրդովեցնում, որովհետև նա կտրել է այս աշխարհի հետ իրեն կապող ցանկության հազարավոր թելերը։
 
Շոպենհաուերի կամապաշտական և պեսիմիստական փիլիսոփայությունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ գերմանացի փիլիսոփաններ [[Հարթման Էդուարդ ֆոն Հարթման|ԷդուարդԷ. Հարթման]]ի և [[Ֆրիդրիխ Նիցշե|Ֆ. Նիցշեի]] փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։վրա:
 
== Ծանոթագրություններ ==
13 345

edits