«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
դրա հզորության հաստատում։ Ինքնասպանը դժգոհ է ոչ թե կյանքից, այլ դրա պայմաններից։ Ինքնասպանությունը անօգուտ և խելահեղ արարք է։ Տառապանքներից փրկվելու համար կա երկու հիմնական ձև՝ ճգնավորություն ([[ասկետիզմ]]) և [[ճանաչողություն]]։ Ճգնավորը հետևողականորեն մեռցնում է իր մարմինը, իսկ քանի որ մարմինը կամքի օբյեկտիվացման դրսևորումն է, ուստի մարմնի հետ մեկտեղ մեռնում է նաև համաշխարհային կամքը։ Դա տեղի է ունենում նաև ճանաչողության՝ գեղագիտական հայեցողության ընթացքում։ Հարկավոր է թույլ տալ, որ կամքն իրեն անարգել դրսևորի, որպեսզի այդ դրսևորման մեջ մենք կարողանանք ճանաչել մեր սեփական էությունը։ Ճանաչելով, մարդիկ (փիլիսոփաները և արվեստագետները) տեսնում են, որ կամքն իր բոլոր դրսևորումներում, բոլոր երևույթներում նույնական է ինքն իրեն։ Այդպիսի ճանաչողության ժամանակ սուբյեկտը դադարում է լինել կամքի ծառա, նույնանում է օբյեկտի հետ, հայտնվում լիակատար անխռով վիճակի մեջ։ Ոչինչ այլևս նրան չի հուզում, չի վրդովեցնում, որովհետև նա կտրել է այս աշխարհի հետ իրեն կապող ցանկության հազարավոր թելերը։
 
Շոպենհաուերի կամապաշտական և պեսիմիստական փիլիսոփայությունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ գերմանացի փիլիսոփաններ [[Է.Հարթման Էդուարդ|Էդուարդ Հարթման]]ի և [[Ֆրիդրիխ Նիցշե|Ֆ. Նիցշեի]] փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։
 
== Ծանոթագրություններ ==
13 194

edits