«Գրիգոր Ջաղացպանյան»–ի խմբագրումների տարբերություն

քաղաքական գործիչ
Content deleted Content added
Նոր էջ «'''Գրիգոր Ջաղացպանյան''' Գրիգոր Ալեքսանի (1931900, Ալեքսանդրապոլ-2211972, Երեվան), 1920...»:
(Տարբերություն չկա)

09:56, 11 Ապրիլի 2015-ի տարբերակ

Գրիգոր Ջաղացպանյան Գրիգոր Ալեքսանի (19․31900, Ալեքսանդրապոլ-22․1․1972, Երեվան), 1920-ի Մայիսյան ապստամբու թյան, Հայաստանում սովետական կար գերի հաստատման և ամրապնդման հա մար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1918—20-ին ակտիվորեն մաս նակցել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան երիտասարդական կազմակերպության ստեղծմանը։ 1920-ի դեկտեմբերին թուրք, օկուպացիայի պայմաններում կոմերիտ միության առաջին կոնֆերանսում (ընդ հատակյա) ընտրվել է քաղկոմի, 1921-ի ձւպրիլից՝ Ալեքսանդրապոլի գավառային կոմիտեի քարտուղար։ 1922-ից ծառայել է սովետական բանակում որպես գնդի կոմիսար։ 1926—32-ին եղել է ՀԿ(բ)Կ Կոտայքի, աոեփանավանի, Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջկոմների քարտու ղար։ 1932-ից աշխատել է սովետականարհմիութենական մարմիններում։ 1941-ից մասնակցել է Հայրենական մեծ պատե րազմին։ 1943-ից Ջաղացպանյան․ ՍՍՀՄ Պետպլանի վի ճակագրական վարչության Հայաստանի գրասենյակի կառավարչի տեղակալն էր, ապա՝ հրատարակչական բաժնի պետը։ ՀԿ(բ)Կ V—VI և VIII համագումարներում ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևա տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։