«Երանոսի լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  12 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Երանոսի լեռնաշղթան''' գտնվում է ՀՀ Արարատի մարզի հյուսիսային հատվածում [[Ազատ]] գետի ձախ ափի երկայնքով: Լեռնաշղթան կազմված է երկու` իրար զուգահեռ լեռնաշարերից, որոնցից հարավ-արևմտյանն ավելի կարճ է ու ցածր, իսկ հյուսիսայինը ավելի երկար ու բարձր: Հարավ-արևմտյան շարը սկսվում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտուց, ձգվում հյուսիս-արևելք-արևելք ու ձուլվում հյուսիս-արևելյան լեռնաշարի կենտրոնական հատվածին: Հյուսիս-արևելյան լեռնաշարը սկսվում է Ազատի հովտից` Ազատի ջրամբարի շրջանից, ձգվում հյուսիս-արևելք-արևելք, կենտրոնական հատվածում խիստ լայնանում` այդ ընթացքում ուղղությունը փոխելով դեպի արևելք, ու այնուհետև շարժվում հարավ-արևելյան ուղղությամբ ` ձուլվելով հարակից [[Երախի լեռնաշղթա]]յին ու [[Գեղամա լեռնաշղթա]]յին: Սակայն ի տարբերություն վերջինի ունի ծալքաբեկորային ծագում: Լեռնաշղթայի բարձր գագաթներից է Երանոսը[[Երանոս]]ը 1824մ բարձրությամբ, որը գտնվում է հյուսիս-արևելյան լեռնաշարի ծայր արևմուտքում: Իսկ առավելագույն բարձրությունը հասնում է 1920-1930մ-ի կենտրոնական հատվածից մի փոքր արևելք:Երանոսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը շատ ժայռոտ են լերկ ու զառիթափ ` 30-45 աստիճան անկյունով սրընթաց իջնելով դեպի Ազատ գետը: Հարավային լանջերն ավելի մեղմաթեք են, մասնատված բազմաթիվ հեղեղատար ձորակներով ու իջնում են դեպի Չորասու հեղեղատը: Գագաթային հատվածը ընդհանուր առմամբ նեղլիկ է, սակայն կենտրոնական հատվածում այն տարօրինակ կերպով լայնացած է: Կլիման ցամաքային է, չոր, տեղումները` քիչ: Լանջերը որոշ հատվածներում ծածկված են գիհու նոսրանտառներով: Առհասարակ շատ փոփոխական, հակասական ու գեղատեսիլ է Երանոսի լեռնաշղթան:
 
Հեղինակ` Հակոբյան Գևորգ