«Վրացական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
19-20-րդ դարերի սահմանագծին Յա. Նիկոլաձեի ստեղծագործությամբ դրվել են վրացական ռեալիստական քանդակագործության հիմքերը, եվրոպական և ռուսական գեղանկարչության նվաճումները իրենց արտահայտությունն են գտել Մ. Թոիձեի և Ա. Ցիմակուրիձեի նկարներում, իսկ Վ. Սիդամոն էրիսթավին և, հատկապես, Դ. Կակաբաձեն, Լ. Գուդիաշվիլին, Շ. Քիքոձեն ձգտել են արվեստի նոր հոսանքները օրգանապես միահյուսել ազգ. ավանդույթներին։
 
== Երաժշտություն ==
 
Վրաստանի հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտական բանահյուսությունը։ Վրացական երգերը հիշատակում է մ.թ.ա. 4-րդ դարի հույն պատմաբան [[Քսենոֆոն]]ը։ Վրաստանի երաժշտական բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային են), ոճերի մեծ բազմազանությունը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։
 
Ժողովրդական պարերից տարածված են [[քարթուլի (պար)|քարթուլի]], [[փերխուլի (պար)|փերխուլի]], [[ցերուլի (պար)|ցերուլի]], [[խորումի (պար)|խորումի]] և այլն։ Հնագույն ժամանակներից տարածված են ժողովրդական երաժշտական գործիքները՝ [[չոնգուր]]ի, [[փանդուր]]ի, [[չանգ]]ի (լարային կսմիթավոր), [[չունիր]]ի (լարային աղեղնավոր), [[գուդաստվիրի]] (պարկապզուկ), [[սալամուրի]] (շվի), [[լարչեմի]] (բազմափող ֆլեյտա), [[քնար]]ի (քնար), [[բուկ]]ի (փող), [[սաղվիր]]ի (ազդանշանային Փող), [[դհոլ]]ի (երկկողմանի թմբուկ), [[դայրա]] (դափ) են։ Վրացական երաժշտական բանահյուսության մեջ գործածվում են տարբեր դիատոնիկ լադեր։ Խըմբերգերին բնորոշ է ձայների շարժումը եռահնչյուններով, զուգահեռ կվինտաներով և կվարտաներով։ 4-րդ դարում ծագել է վրաց. եկեղեցական երաժըշտությունը, որը կրել է ժողովրդական բազմաձայնության ազդեցությունը։
 
10-րդ դարում ստեղծվել է Մ. Մողրեկիփի հոգևոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես 17-րդ դարում ձևավորվել է քաղաքային երաժշտական մշակույթը։ 19-րդ դարում Վրաստանի՝ Ռուսաստանին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրացական և ռուսական, ինչպես նաև եվրոպական երաժշտական մշակույթների միջև։ 1851 թվականին Թիֆլիսում բացվել է [[Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն|օպերային թատրոն]], 1871 թվականին՝ Կովկասյան երաժշտական ընկերության երաժշտ. դպրոց (1886 թվականից՝ ուսումնարան, 1917 թվականից՝ կոնսերվատորիա, 1947 թվականից՝ Վ. Սարաջիշվիլու անվան), 1883-ին՝ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905 թվականին՝ Վրացական ֆիլհարմոնիկ ընկերությունը։ Վրացական նոր պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներն էին Մ. Ա. Բալանչիվաձեն, Դ. Ի. Արաղիշվիլին և ազգային կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Զ. Պ. Փալիաշվիլին։
 
Մինչխորհրդային շրջանի լավագույն ստեղծագործությունները Մ. Բալանչիվաձեի և Դ. Արաղիշվիլու ռոմանսներն էին, Մ. Բալանչիվաձեի «Նենգ Դարեջան» (հատվածներ, 1897), Դ. Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Զ. Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի» (1919), Վ. Ի. Դոլիձեի «Քեթո և Կոտե» (1919) օպերաները, Ն. Մուլխանիշվիլու խմբերգերը։
 
Երաժշտությունը բուռն զարգացում է ապրել [[Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն##Երաժշտություն|խորհրդային շրջանում]]:
 
== Հայկական հետք ==