«Վրացական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 234 բայտ ,  5 տարի առաջ
չ
(ավելացվեց Կատեգորիա:Վրաստանի արվեստ ՀոթՔաթ գործիքով)
 
15-րդ դարում կատարվել է [[Լենկթեմուր]]ի ավերած կառույցների վերականգնում, սակայն 16-17-րդ դարերի վերելքի շրջանում էլ ճարտարապետության (հիմնականում աղյուսե) էկլեկտիկ է, մի շարք հուշարձաններում ուժեղ կերպով արտահայտվել է իսլամական արվեստի ազդեցությունը։ 14-15-րդ դարերի գեղանկարչությունը մոտ է այսպես կոչված «պալեոլոգյան» ոճին (Ուբիսի, Նաբախթևի, 15-րդ դարի սկիզբ), իսկ 16-18-րդ դարերում ակնառու են արևելաքրիստոնեական ողջ արվեստի ճգնաժամին բնորոշ ընդհանուր գծեր։
[[Պատկեր:David Gareja monastery complex.jpg|մինի|[[Դավիթ Գարեջայի վանքային համալիր]]]]
 
[[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]]ը Վրաստանի միանալուց հետո (1801) վրացական արվեստը մերձեցել է արևմտաեվրոպական մշակութային ոլորտին։ 19-րդ դարի առաջին կեսի պաշտոն, կառույցները ռուսական կլասիցիզմի ոճի են, այն դեպքում, երբ «ամպիր»-ի տարրերի զուգորդումը ավան- դականին Վրաստանի տարբեր մարզերում և քաղաքներում ստեղծել է բնակելի տների տարբեր տիպեր։ 19-րդ դարի առաջին կեսի կերպարվեստի հիմնական բնագավառը այսպես կոչված «Թբիլիսյան դպրոցի» դիմանկարն է, որը ծաղկում է ապրել 1830-1860-ական թվականներին։ 19-րդ դարի կեսից հանդես են եկել ակադեմիական կրթությամբ մի շարք արվեստագետներ՝ Գ. Մայսուրաձե, Ռ. Գվելեսիանի, Ա. Բերիձե, իսկ 19-րդ դարի վերջին՝ Ա. Մրևլիշվիլի և, հատկապես, Գ. Գաբաշվիլի, որոնք ընդարձակել են վրացական արվեստի թեմատիկան։ 19-րդ դարի երկրորդ կեսի ճարտ-յան մեջ իշխել է համաեվրոպ. էկլեկտիզմը և միայն 20-րդ դարի սկզբին փորձեր են արվել վերածնելու հին վրացական ճարտարապետության ձևերը։
 
Վրաստանի ճարտարապետության և արվեստի պատմության նոր փուլը սկսվել է սովետական իշխանության հաստատումով։ Առաջին շրջանի (1921-32) ճարտարապետության մեջ «ազգ. ձևի» որոնումներին զուգընթաց (Վրաստանի թանգարանը, 1929, ճարտ. Ն. Սևերով և այլն) եղել են կոնստրուկտիվիստական լուծումների ներդրման փորձեր։ «Մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրով կանգնեցվել են մի շարք հուշարձաններ, զարգացել է քաղ. գրաֆիկան և պլակատը։
[[Պատկեր:Gelati galleryfull1.jpg|մինի|ձախից|[[Գելաթի վանք]]]]
 
1920-ական թվականների նոր անուններից են գեղանկարիչներ Ե. Ախվլեդիանի, Կ. Մաղալաշվիլի, քանդակագործ Ն. Կանդելակի, բեմանկարիչ Ի. Գամրեկելի, Պ. Օցխելի և ուրիշներ։ Երկրորդ շրջանում (1932-54) ստեղծվել են Վրաստանի քաղաքների գլխավոր հատակագծերը, կառուցվել բնակելի տներ, հասարակական շենքեր, կիրառվել ինչպես դասական ճարտ-յանճարտարապետության, այնպես էլ հին վրացական արվեստի ձևերը (Կառավարական տունը, 1938-53, ճարտ-ներ՝ճարտարապետներ՝ Վ. Կոկորին, Գ. Լեժավա, «Դինամո» ստադիոնը, 1937, ճարտ. Ա. Կուրդիանի, երկուսն էլ Թբիլիսիում և այլն)։ Այդ շրջանի շատ արվեստագետներ 1922-ին հիմնադրված Թիֆլիսի Գեղարվեստի պետ. ակադեմիայի շրջանավարտներ էին (գեղա- նկարիչներգեղանկարիչներ Ու. Զափարիձե, Ա. Քութաթելաձե, գրաֆիկներ Ի. Գաբաշվիլի, Վ. Գրիգոլիա, Ս. Քոբուլաձե, բեմանկա- րիչներ Ս. Վիրսալաձե, Դ. Թավաձե, քան- դակագործներքանդակագործներ Շ. Միկաթաձե, Վ. Թոփուրիձե և ուրիշներ)։
 
Ժամանակակից փուլի համար տիպական են ճարտարապետության մեջ հետահայեցության հաղթահարումը, արդի կոնստրուկցիաները ազգային ավանդույթների հետ համադրելու ձգտումը։ Կերպարվեստին բնորոշ են նոր արտահայտչամի- ջոցների որոնումները, մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության և մոնումենտալ քանդակագործության նկատմամբ հատուկ ուշադրությունը (գեղանկարիչներ և գրաֆիկներ Ա. Բանձելաձե, է. Կալանդաձե, Գ. Քութաթելաձե, Կ. Մախարաձե, Թ. Միրզաշվիլի, Զ. Նիժարաձե, Ռ. Թորդիա, Զ. Ծերեթելի, Դ. Էրիսթավի, քանդակագործներ է. Ամաշուկելի, Մ. Բերձևեիշվիլի, Դ. Օչիաուրի, բեմանկարիչներ Գ. Գունիա, Գ. Մեսխիշվիւի, «Սամեուլի» և ուրիշներ), խիստ բազմազան է դեկորատիվ-կիրառական արվեստը (խեցեգործություն, ապակի, գոբելեն, դրվագում)։
82 200

edits