«Վրացական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վրացական արվեստ''', Վրաստանի և նրան հարակից տարածքներում գտնվող կամ վրաց ժողովրդի...»:
 
Տող 4.
 
Հնագույն հուշարձանները պատկանում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակին։ 3-րդ հազարամյակից պահպանված Իմիրիս-լեռ գյուղատեղիի՝ հատակագծում շրջանաձև տները, կենտրոնում օջախով ուղղանկյուն շինություններս (Կվաօխելեբի) ուշ շրջանի վրացերեն՝ «դարբագի» բնակարանի նախօրինակն են։
[[Պատկեր:Vani. View of the city from the hill of Vani Archaeological Museum.jpg|մինի|տեսարան [[Վանի]] քաղաքից]]
 
Անտիկ շրջանի [[վիրք|Վրաստանում]] (մ.թ.ա. 6-5-րդ դարեր-մ. թ. 3-րդ դար) ստեղծվել են մի շարք նշանավոր քաղաքներ ([[Մցխեթ]], [[Վանի]] և այլն)։ Այդ շրջանի բազմաթիվ կառույցներ [[Վանիի տաճար]]ը (մ.թ. ա. 2-րդ դար), [[Մցխեթի դամբարան]]ը (մ. թ. 1-ին դար), և Զալիսի բաղնիքը (մ. թ. առաջին դարեր) վկայում են [[Հելլենիստական դարաշրջան|հելլենիստական]], իսկ մյուսները (Դեդոփլիս-մինդորի տաճարը, մ.թ.ա. 1-ին դար)՝ [[Իրան]]ի արվեստների հետ եղած կապերի մասին։
 
Վրացական արվեստի ազգային յուրօրինակությունը հատկապես ակնհայտ է միջին դարերի հուշարձաններում։ Բազմաթիվ կառույցներից (քաղաքների, ամրոցների, պալատների, կամուրջների ավերակներ) առանձնանում են պաշտամունքային շինությունները։ 4-րդ դարում և 5-րդ դարի առաջին կեսին վրաց. ճարտ. (ի սկզբանե քարի և թաղակապ) յուրացրել է համաքրիստոնեական ճարտարապետության ձևերը (բազիլիկ)։ Մշակվել է բազիլիկի յուրօրինակ ձևը, որ ներկայանում է 5-րդ դարի վերջի և 6-րդ դարի կառույցներով (Բոլնիսի Սիոն, Սվետիցխովելի, Մցխեթ և այլն)։
[[Պատկեր:Mountain rivers.jpg|մինի|ձախից|տեսարան [[Մցխեթ]] քաղաքից]]
 
6-րդ դարում ստեղծվել է յուրօրինակ ոչ գմբեթավոր տիպ, այսպես կոչված, «եռաեկեղեցի բազիլիկ», որի առավել կատարյալ տարբերակը մշակվել է 6-7-րդ դարերի սահմանագծում (Զեգանի, Նեկրիսի և այլն)։ 6-րդ դարի երկորդ կեսից առաջատար է դարձել գմբեթավոր ճարտարապետությունը։ 6-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբի Մցխեթի Զվարի մեծ տաճարի ճարտ-ում զարգացվել է [[Նինոծմինդայի տաճար]]ի (6-րդ դարի երկորդ կես, անկյունային սենյակներով քառակոնք) կոմպոզիցիոն գաղափարը։ Ցրոմիի գմբեթավոր տաճարը (630-ական թվականներ)՝ քրիստոնեական ճարտարապետության «ներգծված խաչ» տիպի հնագույն օրինակներից է։
 
13-րդ դարի երկորդ կեսից նկատելի են ճարտարապետության ճգնաժամի նշաններ՝ ամբողջ հորինվածքի անօրգանականություն, 14-րդ դարում՝ պրոֆեսիոնալ վարպետության անկում։
 
15-րդ դարում կատարվել է Լենկթեմուրի[[Լենկթեմուր]]ի ավերած կառույցների վերականգնում, սակայն 16-17-րդ դարերի վերելքի շրջանում էլ ճարտարապետության (հիմնականում աղյուսե) էկլեկտիկ է, մի շարք հուշարձաններում ուժեղ կերպով արտահայտվել է իսլամական արվեստի ազդեցությունը։ 14-15-րդ դարերի գեղանկարչությունը մոտ է այսպես կոչված «պալեոլոգյան» ոճին (Ուբիսի, Նաբախթևի, 15-րդ դարի սկիզբ), իսկ 16-18-րդ դարերում ակնառու են արևելաքրիստոնեական ողջ արվեստի ճգնաժամին բնորոշ ընդհանուր գծեր։
 
[[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]]ը Վրաստանի միանալուց հետո (1801) վրացական արվեստը մերձեցել է արևմտաեվրոպական մշակութային ոլորտին։ 19-րդ դարի առաջին կեսի պաշտոն, կառույցները ռուսական կլասիցիզմի ոճի են, այն դեպքում, երբ «ամպիր»-ի տարրերի զուգորդումը ավան- դականին Վրաստանի տարբեր մարզերում և քաղաքներում ստեղծել է բնակելի տների տարբեր տիպեր։ 19-րդ դարի առաջին կեսի կերպարվեստի հիմնական բնագավառը այսպես կոչված «Թբիլիսյան դպրոցի» դիմանկարն է, որը ծաղկում է ապրել 1830-1860-ական թվականներին։ 19-րդ դարի կեսից հանդես են եկել ակադեմիական կրթությամբ մի շարք արվեստագետներ՝ Գ. Մայսուրաձե, Ռ. Գվելեսիանի, Ա. Բերիձե, իսկ 19-րդ դարի վերջին՝ Ա. Մրևլիշվիլի և, հատկապես, Գ. Գաբաշվիլի, որոնք ընդարձակել են վրացական արվեստի թեմատիկան։ 19-րդ դարի երկրորդ կեսի ճարտ-յան մեջ իշխել է համաեվրոպ. էկլեկտիզմը և միայն 20-րդ դարի սկզբին փորձեր են արվել վերածնելու հին վրացական ճարտարապետության ձևերը։