| արտաքին տեսք =[[Պատկեր:Selen 1.jpg|220px]]<br />Սև, գորշ և կարմիր [[ալոտրոպ ձևափոխություն]]ները
| պատկեր =
| ատոմային զանգված = 78,96(3)<ref name="iupac atomic weights">{{ռուսերեն հոդված|автор=Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu.|заглавие=Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)|ссылка=http://iupac.org/publications/pac/85/5/1047/|язык=en|издание=[[Pure and Applied Chemistry]]|год=2013|том=85|номер=5|страницы=1047-1078|doi=10.1351/PAC-REP-13-03-02}}</ref>
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=34}}
'''Սելեն''', ({{lang-lat|Selenium}}), Se, տարրերի [[պարբերական համակարգ]]ի 4-րդ պարբերության 6-րդ խմբի [[քիմիական տարր]]։
'''Սելեն''', քիմիական տարր է, որի նշանն է ''Se'' և ատոմային թիվը՝ 34։
Կարգահամարը՝ 34, ատոմական զանգվածը՝ 78,96։ Սելենը p-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կաոուցվածքն է 4s<sup>2</sup>4p<sup>4</sup>, K,L և M թաղանթները լրացված են։ [[Ատոմ]]ները պարունակում են երկուական չզույգված [[էլեկտրոն]]ներ։
Բնական սելենը բաղկացած է <sup>74</sup>Se (0,87%), <sup>76</sup>Se (9,02), <sup>77</sup>Se (7,58), <sup>78</sup>Se (23,52), <sup>80</sup>Se (49,82) և <sup>82</sup>Se (9,19) կայուն [[իզոտոպներ]]ից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է <sup>75</sup>Se (T<sub>1/2</sub>=121 օր)։
== Պատմություն ==
Սելենը հայանաբերել է Յա․ Բերցելիուսը ([[1817]]) [[Ծծմբական թթու|ծծմբական թթվի]] արտադրության թափոններում:
Պահպանվել է Բերցելիուսի պատմությունը, թե ինչպես է տեղի ունեցել տարի հայտնաբերումը.
{{քաղվածք|Ես Գիտլիբ Հանի հետ համատեղ ուսումնասիրել եմ մի մեթոդ, որը Գրիբսհոլում օգտագործվում է ծծմբական թթվի արտադրության մեջ, մենք ծծմբական թթվի մեջ հայտնաբերեցինք կարմիր և թեթև շականակագույն նստվածք: Այդ նստվածքը փորձարկվեց զոդիչ խողովակով, որի հետևանքով առաջացավ թույլ անսովոր հոտ, և առաջացավ կապարե ձուլահատիկ: Ըստ Կլապռոտի այդպիսի հոտը վկայում է այդ նյութում Տելուրի քիմիական նյութի առկայության մասին: Հանը նկատել է նաև, որ Ֆալուն հանքավայրում, որտեղ պտրաստվում է ծծմբի համար անհրաժեշտ արտադրություն, նույնպես զգացվում է նմանատիպ հոտ, որը վկայում է [[տելուր]]ի առկայության մասին: Հետքրքրությունը, պայմանավորված է նրանով, որ կարող եմ այս գորշ նյութում հայտնաբերված մի նոր մետաղը ստիպեց ինձ հետազոտել այն: Սակայն նպատակ ունենալով նստվածքից առանձացնել տելուր նյութը, որը չստացվեց առանձնացնել: Այդ ժամանակ ես հավաքեցի բոլոր նյութերը, որոնք հավաքվել էին ծծմբական թթվի այրման [[ժամանակ]], և ստացված նստվածքը ենթարկեցի հետազոտման: Ես պարզեցի, որ այֆ զանգվածը, այսինքն նստվածքը իր մեջ պարունակում է մինչև այժմ անհայտ մի մետաղ, որը հատկություններով շատ նման է տելուրին: Ըստ այդ նմանության ես տվեցի նոր քիմիական նյութին սելեն անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է լուսին, քանի որ տելուրը անվանված է ''Tellus'' ինչպես մեր մոլորակը<ref>Цитирование по статье http://www.chemistry.narod.ru/tablici/Elementi/se/Se.htm</ref>:}}
Անվանել են Լուսնի անունով ({{lang-el|σελήνη}} - լուսին)։ Սելենը հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։
== Բնության մեջ ==
Պարունակությունը երկրակեղևում՝ 5•10<sup>-6</sup> % ըստ [[զանգված]]ի (տարածվածությամբ 68-րդ տարրն է)։ Առաջացնում է 38 հազվագյուտ հանդիպող [[միներալ]]։ Ուղեկցում է [[Ծծումբ|ծծմբին]]։ Սելեն են պարունակում (6-10<sup>-5</sup> %) կավերը և թերթաքարերը։ [[Կենսոլորտ]]ում արագ տեղաշարժվող տարր է։ Հատկություններով նման է ծծմբին։
Սելենը երկիր ընդերքում պարաունակվում է մոտ 500 մգ/տ: Սելենի կոնցենտրացիան ծովի ջրում 4·10<sup>-4</sup> մգ/լ է<ref>J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965 </ref>:
== Ստացում ==
Սելենը ստանում են [[ծծմբական թթու|ծծմբական թթվի]], թաղանթանյութի, թղթի արտադրության թափոններից և [[Պղինձ|պղնձի]] էլեկտրոլիտային ռաֆինացման անոդային նստվածքներից։ Կիսահաղորդչային տեխնիկայում օգտագործվող սելենը մաքրում են վակուումային թորումով, զոնային հալմամբ (99,9999 %)։ Ավելի մաքուր սելեն ստանում են սելենաջրածնի ջերմային քայքայմամբ։
Պինդ սելենը առաջացնում է բյուրեղական (α, β, γ) և ամորֆ [[Ալոտրոպ ձևափոխություն|ալոտրոպային ձևափոխություն]]ներ, որոնք կիսահաղորդիչներ են։ Ամենից կայուն է՝ հեքսագոնայի, մուգ մոխրագույն ձևափոխությունը, հալման ջերմաստիճանը՝ 217 °С, եռմանը՝ 685 °С, [[խտություն]]ը՝ 4807 կգ/մ<sup>3</sup>։
Լուսազգայուն է, էլեկտրահաղորդականությունը (10<sup>-2</sup>- 10<sup>-12</sup> օհմ<sup>-1</sup>·սմ<sup>-1</sup>, 20 °С մթության մեջ) լուսավորելիս՝ աճում է մինչև 1000 անգամ։
Սովորական պայմաններում սելենը քիմիապես կայուն է՝ [[թթվածին]]ը, [[ջուր]]ը, չօքսիդացնող [[թթուներ]]ը և մյուս քիմիական տարրերը (բացառությամբ F<sub>2</sub>) նրա հետ չեն փոխազդում։ Սելենը լուծվում է [[Ազոտական թթու|ազոտական թթվում]], արքայաջրում։ Արժեքականությունը՝ II, IV և VI, միացություններում ցուցաբերում է մինչև +6 [[օքսիդացման աստիճան]]ներ, [[Ոչ մետաղներ|ոչ մետաղ]] է։ Առավել բնորոշ է քառ արժեք վիճակը։
== Իզոտոպներ ==
Բնական սելենը բաղկացած է <sup>74</sup>Se (0,87%), <sup>76</sup>Se (9,02), <sup>77</sup>Se (7,58), <sup>78</sup>Se (23,52), <sup>80</sup>Se (49,82) և <sup>82</sup>Se (9,19) կայուն [[իզոտոպներ]]ից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է <sup>75</sup>Se (T<sub>1/2</sub>=121 օր)<ref name=life>{{cite web|url = http://www.ptb.de/en/org/6/nachrichten6/2010/60710_en.htm|title = The half-life of <sup>79</sup>Se|publisher = Physikalisch-Technische Bundesanstalt|date= 2010-09-23|accessdate = 2012-05-29}}</ref><ref>{{cite journal |last1=Jörg |first1=Gerhard |last2=Bühnemann |first2=Rolf |last3=Hollas |first3=Simon |last4=Kivel |first4=Niko |last5=Kossert |first5=Karsten |last6=Van Winckel |first6=Stefaan |last7=Gostomski |first7=Christoph Lierse v. |title=Preparation of radiochemically pure <sup>79</sup>Se and highly precise determination of its half-life |journal=Applied Radiation and Isotopes |volume=68 |issue=12 |pages=2339–2351 |date=2010 |pmid=20627600 |doi=10.1016/j.apradiso.2010.05.006}}</ref>։
[[Պատկեր:SeBlackRed.jpg|200px|մինի]]
[[File:Tiemannite-199865.jpg|thumb|alt=]]
[[File:Chalcomenite-199978.jpg|thumb|alt=]]
[[File:Sodium selenite.JPG|thumb|alt=]]
{| class="wikitable" style="text-align:center;"
! Իզոտոպ
! Բնության մեջ, %
! Կյանքի տևողություն
|-
| <sup>73</sup>Se
| —
| 7,1 ժամ
|-
| <sup>74</sup>Se
| 0,87
| —
|-
|<sup>75</sup>Se
| —
| 120,4 օր
|-
|<sup>76</sup>Se
| 9,02
| —
|-
|<sup>77</sup>Se
| 7,58
| —
|-
|<sup>77m</sup>Se
| —
| 17,5 վրկ
|-
|<sup>78</sup>Se
| 23,52
| —
|-
|<sup>79</sup>Se
| —
| 6,5{{e|4}} տարի
|-
|<sup>79m</sup>Se
| —
| 3,91 րոպե
|-
|<sup>80</sup>Se
| 49,82
| —
|-
|<sup>81</sup>Se
| —
| 18,6 րոպե
|-
|<sup>81m</sup>Se
| —
| 62 րոպե
|-
|<sup>82</sup>Se
| 9,19
| 9,7{{e|19}} տարի
|-
|<sup>83m</sup>Se
| —
| 69 վրկ
|-
|<sup>83</sup>Se
| —
| 25 րոպե
|}
== Քիմիական հատկություններ ==
Տաքացնելիս սելենը այրվում է [[օդ]]ում՝ առաջացնելով հեշտ ցնդող (317 °C) SeO<sub>2</sub><ref>[http://my.mail.ru/community/chem-textbook/334B32AEADBC581F.html Видеозаписи попыток поджечь селен]</ref>, որը լուծվում է ջրում և ալկալինևրում (ստացվում են H<sub>2</sub>SeՕ<sub>3</sub> և սիլենիաներ)<ref>[http://my.mail.ru/community/chem-textbook/509F78F9067DAFA4.html Видеозапись реакции селена с натрием]</ref>։ Հայտնի են նաև SeO, Se<sub>2</sub>Օ<sub>3</sub> և SeC<sub>3</sub> [[օքսիդներ]]ը։
Սելենական թթուն՝ H<sub>2</sub>SeC<sub>4</sub> հատկություններով նման է ծծմբական թթվին (ավելի թույլ է), խոնավածուծ է։ Սելենը տաքացնելիս (500°C) միանում է [[Ջրածին|ջրածնի]] հետ․ սելենաջրածինը՝ H<sub>2</sub>Se տհաճ հոտով, ջրում լուծելի, խիստ թունավոր գազ է և ուժեղ վերականգնիչ, լուծույթը թուլ թթու է (սելենաջրածնական թթու)։
Սելենը [[հալոգեններ]]ի հետ առաջացնում է հեշտ ցնդող հալոգենիդներ, ծծմբի և [[տելուր]]ի հետ՝ պինդ [[լուծույթներ]], [[ազոտ]]ի հետ՝ Se<sub>4</sub>N<sub>4</sub>, [[Ածխածին|ածխածնի]] հետ՝ CSe<sub>2</sub>, [[ֆոսֆոր]]ի հետ՝ P<sub>2</sub>Se<sub>3</sub>, P<sub>4</sub>Se<sub>3</sub>, P<sub>2</sub>Se<sub>5</sub>։
Տաքացնելիս սելենը միանում է [[մետաղներ]]ի հետ՝ առաջացնելով սելենիդներ։
== Կիրառություն ==
Սելենը օգտագործում են կիսահաղորդչային ուղղիչներ (դիողներ), ֆոտոէլեկտրական սարքեր, ամորֆ սելեն՝ էլեկտրալուսանկարչական պատճենահանող սարքեր պատրաստելու համար։ Սելենիդները օգտագործվում են թերմոռեզիստորներում և որպես լյումինաֆորներ՝ [[հեռուստացույց]]ներում, [[օպտիկա]]կան և ազդանշանային սարքերում։
Սելենը օգտագործվում է նաև կանաչ [[ապակի]]ն գունազրկելու, սուտակապակի ստանալու, [[պողպատ]]ի մեխանիկական հատկությունները լավացնելու համար և որպես [[կատալիզատոր]]։ Սելենը և հատկապես նրա միացությունները թունավոր են։
== Կենսաբանական դեր ==
Կենդանի [[հյուսվածքներ]]ը պարունակում են 0,01-1 մգ/կգ սելեն։ Մարդու, [[կենդանիներ]]ի և որոշ [[բույսեր]]ի համար սելենը անհրաժեշտ միկրոտարր է, մեծացնում է աչքի ցանցաթաղանթի լուսազգայնությունը, որպես հակաօքսիդիչ ներգործում է [[ֆերմենտ]]ային ռեակցիաների վրա։ Սելենի մեծ պարունակությունը սննդում (2 մգ/կգ) առաջացնում է սուր և քրոնիկական թունավորում։