«Մարգագետին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
''Լեռնային'' մարգագետինները տարածված են խոնավ, չափավոր կլիմա ունեցող շրջաններում, անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (ետանտառային մարգագետիններ)։ Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են։ Խոտակացքը բաղկացած է [[Հացազգիներ|հացազգի]] և [[Բակլազգիներ|բակլազգի]] խոտաբույսերից, տարախոտերից, երբեմն՝ [[բոշխ]]երից ու [[մամուռ]]ներից։ Կերօգտագործման տեսակետից արժեքավոր են առաջին երկու խումբը։
 
[[Հայաստան]]ում մարգագետինները տարածված են հիմնականում [[Արագած]]ի, [[Գեղամա լեռնաշղթա]]յի, [[Կապուտջուղի լեռնանցք|Կապուտջուղ]]ի և այլ լեռնազանգվածներին ու դրանց լանջերին ([[ԲԾՄ|ծովի մակերևույթից]] 2200 մ և ավելի բարձրության վրա)։ Հայաստանումում [[խոտհարք]]ների մոտ 75%-ը գտնվում է ենթալպյան, ետանտառային մարգագետնատափաստանային, իսկ արոտների 90%-ը՝ ալպյան, ենթալպյան, լեռնատափաստանային, մարգագետնատափսատանային և ետանտառային գոտիներում։ Մարգագետինների միջին բերքատվությունը խոտհարքներում 15-25 ց\հա է (չոր խոտ), արոտավայրերում՝ 10-15 ց\հա։
 
'''Պրեյեսիա''' (մարգագետին), Հյուսիսային Ամերիկայում (Կանադայում և ԱՄՆ-ում) սևահողերի վրա տարածված տափաստանային կամ սավաննային տիպի բարձրախոտ բուսական ֆորմացիաների խումբ։ Տեղտեղ պահպանված բնական լանդշաֆտը ներկայացնում է խիտ ու բարձր (մինչև 1,5 մ) [[խոտ]]ային բուսածածկույթ՝ կազմված բազմամյա խոտաբույսերից ([[կծմախոտ]]ի, [[փետրախոտ]]ի և [[սիզախոտ]]ի տեսակներ)։ Ծառային բուսականությունը (հյուսիսում՝ դողդոջուն կաղամախի, [[բարդի]], [[ուռենի]], հարավում՝ [[կաղնի]], [[տխլենի]] են) հանդիպում է գետահովիտներում և առավել խոնավ ցածրադիր վայրերում։ Պրերիա են կոչվում նաև Հյուսիսային Ամերիկայի նոսր [[ծառ]]ային ու խիտ բարձրախոտային բուսածածկույթով հարթավայրերը։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԳյուղատնտեսությունԲուսականության գոտիներ]]
[[Կատեգորիա:ԲույսերՄարգագետին]]