«Պրոստագլանդիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պրոստագլանդիններ''', մարդու և կաթնասուն կենդանիների հորմոններ։ Չհագեցած ճարպային օքսիթթուներ ե...»:
(Տարբերություն չկա)

15:55, 9 Ապրիլի 2015-ի տարբերակ

Պրոստագլանդիններ, մարդու և կաթնասուն կենդանիների հորմոններ։ Չհագեցած ճարպային օքսիթթուներ են, որոնց մոլեկուլների կմախքը բաղկացած է ածխածնի 20 ատոմից։ Հայտնաբերել է շվեդ գիտնական Ու․էյլերը (1936), մարդու ոերմնահեղուկում։ Պրոստագլանդիններ մաքուր վիճակում անջատել են Շվեդիայի և ԱՄՆ-ի գիտնականները՝ 1956—1965 թվականին։ Սկզբնական շրջանում պրոստագլանդիններ համարվում էին շագանակագեղձի արտազատուկ։ Փոքր կոնցենտրացիաներով պրոստագլանդինները գտնվում են բարձրակարգ կենդանիների համարյա բոլոր օրգաններում, հյուսվածքներում և կենսահեղուկներում։ Հայտնի են մոտ 20 բնական պրոստագլանդիններ, որոնք թանձր հեղուկներ են կամ դյուրահալ բյուրեղներ։ Ըստ քիմիական կառուցվածքի տարբերում են А, В, E և F պրոստագլանդիններ որոնցից առավել կարևոր են վերջին երկուսը։ Պրոստագլանդիններ օրգանիզմում առաջացնում են հարթ մկանների՝ հատկապես արգանդի և ֆալոպյան փողերի կծկում։ Ծննդաբերության պահին և դաշտանի ընթացքում պրոստագլանդինների պարունակությունն արգանդային հյուսվածքներում խիստ աճում է։ պրոստագլանդիններ ունեն նաև կարդիատոնիկ և բրոնխալայնիչ հատկություն։ A և E խմբի պրոստագլանդինները իջեցնում են, իսկ F խմբինը՝ բարձրացնում արյան զարկերակային ճնշումը, բարելավում արյան պսակային և երիկամային շրջանառությունը, ընկճում ստամոքսի հյութազատիչ ֆունկցիան, ազդում ներզատիչ գեղձերի գործունեության, ջրաաղային փոխանակության վրա։ Օրգանիզմում պրոստագլանդիններ սինթեզվում են հյուսվածքային տարբեր բջիջներում։ Պրոստագլանդինների կենսական ֆունկցիաների բազմազանության և օրգանիզմում պրոստագլանդիններ սինթեզող հատուկ օրգանի բացակայության պատճառով, դրանց դասում են «տեղային» կամ բջջային հորմոնների շարքը։ Պրոստագլանդինների ազդեցության մեխանիզմը պարզված չէ։ Հայտնի է, որ նրանք ազդում են ադենիլցիկլազ ֆերմենտի ակտիվության վրա: Պրոստագլանդիններ օգտագործվում են մանկաբարձության մեջ և գինեկոլոգիայում ծննդաբերությունը հեշտացնելու և հղիությունը վաղ շրջանում արհեստականորեն ընդհատելու նպատակով։ Հեռանկարային է Պրոստագլանդինների օգտագործումը քիթմպանի բորբոքումների, ստամոքսի խոցի, կրծքահեղձուկի, հիպերտոնիայի, թրոմբոզների և հոդաբորբերի բուժման համար։ Պրոստագլանդինները ստանում են ֆերմենտային սինթեզով բնական բարձրմոլեկուլային չհագեցած ճարպաթթուներից, զուտ քիմիական սինթեզով՝ ցիկւապենտադիենից:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։