«Ցեղակրոնություն»–ի խմբագրումների տարբերություն

=== Ստեղծման նախադրյալները ===
[[Պատկեր:Garegin Nzhdeh and Tigran Mouradian.jpg|thumb|right|250px|Նժդեհը, [[Տիգրան Մուրադյան]]ը և «[[Ցեղակրոն Ուխտեր]]»-ի երիտասարդ ակտիվիստներ, [[ԱՄՆ]]]]
* 1. 1930-ականները մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվներ և դրանց միացած ոտարօտար այլասերիչ միջավայրը մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու, սպառնալով դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել։
* 2. Սրանց ավելացել էր նաև հիվանդագին կրոնականությունը. հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից և նվիրում «երկնային հայրենիքին»։ Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը և պետք էր կանխել զարգացման նման հեռանկարը։
* 3. Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաև թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ։ Դրա համար թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին որպես անհայրենասեր, անարի և անմարտունակ, անիշխանական և բարոյականությունից զուրկ թալանիչներ։ Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները։
Անանուն մասնակից