«Գևորգ Զ Նորնախիջևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ clean up, փոխարինվեց: |05| → |5|, |09| → |9|, |02}} → |2}} (2) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
| Իրավանախորդ1= [[Խորեն Ա Տփղիսեցի|Խորեն Ա Մուրադբեկյան (Տփղիսեցի)]]<br/>(1932-1938),<br/>ազատ (1938-1945)
| Իրավահաջորդ1= [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա Պալճյան (Բուխարեստցի)]] (1955-1994)
| Ծննդյան ամսաթիվ = {{Ծննդյան ամսաթիվ|1868|12|022}}
| Ծննդավայր = [[Պատկեր:Coat of Arms of Nakhichevan-na-Donu (Rostov-na-Donu) (1811).png|Նոր Նախիջևան|23px]] [[Նոր Նախիջևան]] {{դրոշավորում|Ռուսաստան}}
| Մահացել է= {{Մահվան ամսաթիվ և տարիք|1954|055|099|1868|12|022}}
| Վախճանի վայրը = [[Պատկեր:Flag of Ejmiatsin.jpg|Էջմիածին|23px]] [[Վաղարշապատ]] {{Դրոշավորում|ՀԽՍՀ}}
| ազգություն =
Տող 44.
1916 թվականի մայիսի 17-ից՝ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր աթոռ Սբ. Էջմիածնի]] Սինոդի անդամ։ 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1922–27-ին՝ Վրաստանի թեմի առաջնորդ, [[1927]] թվականից՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ [[1938]] թվականին կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941 թվականը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը։ [[1941]] թվականի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, [[1945]] թվականի հունիսին՝ Ամենայն հայոց կաթողիկոս։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար։ Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև՝ Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։ Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը։ Մեծ ավանդ է ունեցել 1946–1948 թվականների հայրենադարձության կազմակերպման գործում։ 1945 թվականի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945 թվականի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով։ [[1947]] թվականի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ՝ «Հայկական հարցի լուծման մասին»։ Ողջունել է 1947 թվականի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը։
 
Կաթողիկոսական գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա Պալճյանը]]։ (Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան)