«Ստեղծագործական գործունեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Ormaiztegi 39.JPG|250px|մինի|Մարդու ստեղծագործականությունը չունի սահմաններ]]
'''Ստեղծագործական գործունեությունը''', գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծագործական գործունեությունը հնարավոր է [[Գործունեություն|գործունեությգործունեության]]ան գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում, հորինվում որևէ նոր բան։ Ստեղծագործական գործունեությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով)։ Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործականության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն ստեղծագործական գործունեությունը բնորոշ է միայն մարդուն։ Ստեղծագործական գործունեությունը մարդու աշխատանքի պրոցեսում առաջացած ընդունակությունն է՝ իրականությունից ստեղծված նյութից ստեղծելու (օբյեկտիվ աշխարհի օրինաչափությունների ճանաչողության հիման վրա) նոր իրողություն, որը բավարարում է բազմազան հասարակական պահանջմունքների:
 
Անկախ այն հանգամանքից, որ [[Ստեղծագործության հոգեբանություն|ստեղծագործական հոգեբանության]] ոլորտում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այնուամենայնիվ գոյություն չունի դրա մեկ ամբողջական կոնցեպցիա <ref name="Психология" />։
 
[[Պատկեր:Прыжок.jpg|250px|մինի|Խնդրի սահմաններից դուրս]]
Տարբեր հեղինակներ տալիս են ստեղծագործական գործընթացի բազմատեսակ սահմանումներ՝ ընդգծելով դրա տարբեր կողմերը։ Ըստ Ա. Մատեյկոյի ստեղծագործելու էությունը կայանում է առկա փորձի վերափոխման՝ դրա հիման վրա նոր համադրությունների կառուցման մեջ։
[[Պատկեր:Прыжок.jpg|250px|մինի|Խնդրի սահմաններից դուրս]]
Վ. Մ. Բեխտերևը ստեղծագործականությունը սահմանում է որպես որևէ նոր բանի արարում այնպիսի իրավիճակում, երբ խնդիր-գրգռիչը առաջացնում է [[Դոմինանտություն|դոմինանտ]], որի շուրջ կենտրոնանում է խնդրի լուծման համար անհրաժեշտ նախկին փորձը։ Դ. Բ. Բոգոյավլենսկայան առաջարկել է ստեղծագործության ըմբռնումը՝ որպես ելք պահանջվածի սահմաններից։ Նա համարում է, որ ստեղծագործական գործընթացը հանդիսանում է խթանում չպահանջող [[Ակտիվություն|իրավիճակային ակտիվություն]], որն արտահայտվում է տրված խնդրի սահամններից դուրս գալու ձգտման մեջ։ Սակայն Մաքսիմովան համարում է, որ ներկայումս ստեղծագործության հասկացությունը համընկել է «ոչ հարմարողական ակտիվության» հասկացության հետ։
 
== Պատմություն ==
[[Ստեղծագործության հոգեբանություն|Ստեղծագործության հոգեբանության]] ուսումնասիրությունների դինամիկան XX դարի երկրորդ կեսին փոփոխական է եղել։ ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում տվյալ ոլորտի ուսումնասիրություններին խթանեց Ամերիկյան հոգեբանական միավորման նախագահ Դ. Գիլֆորդը, ով 1950 թվականի իր ճառում կոչ արեց հոգեբաններին ուշադրությունը սևեռել ստեղծագործության հիմնախնդրի վրա <ref>Лютовае К. К вопросу о взаимосвязи интеллекта, креативности и личностных черт у детей // Интеллект и креативность в ситуациях межличностного взаимодействия - М., «Институт психологии РАН», 2000</ref>։ Դրան հաջորդած քսան տարիների ընթացքում [[Ամերիկա]]յում մշակվեցին ստեղծագործականության ախտորոշման մեթոդներ, անցկացվեցին ստեղծագործական գործընթացի, ստեղծագործ անձի ուսումնասիրություններ, սկսեցին գործել գիտական կենտրոններ։ Սակայն 1970-ական թվականներից ստեղծագործության ուսումնասիրությունները կանգ առան, իսկ 1990-ականներին կրկին վերսկսվեցին՝ ելնելով թե՛ գիտության զարգացման [[տրամաբանություն]]ից, թե՛ ժամանակակից հասարակության պահանջներից <ref>Богоявленская Д.Б. Психология творческих способностей — М., Издательский центр «Академия» 2002</ref>։
 
== Մակարդակներ ==
 
Որոշ հեղինակներ առանձնացնում են ստեղծագործական գործունեության մակարդակներ։ Գիզելինը տարանջատում է բարձրագույն և ցածրագույն ստեղծագործական գործունեություն։ Առաջինը կայանում է առկա գիտելիքների կիրառման ոլորտի լայնացման մեջ։ Բարձր մակարդակի ստեղծագործական գործունեությունը կապված է որակապես նոր կոնցեպցիայի ստեղծման հետ, որը շատ թե քիչ հեղաշրջում է կատարում գիտության մեջ<ref name="Психология" />։
 
Տող 21 ⟶ 20՝
Ըստ Ե. Պ. Իլյինի ստեղծագործական գործունեության բարձրագույն մակարդակը ոչ բոլորին է հասանելի, ինչը խոսում է անհատների մոտ ստեղծագործական ներուժի՝ ստեղծագործելու կարողության, տարբեր մակարդակների մասին <ref name="Психология" />։
 
== Տեսակներ ==
[[Պատկեր:Colouring pencils.jpg|250px|մինի|Եղիր կրեատիվ և ստեղծագործական]]
Մ. Բոդենը առանձնացնում է ստեղծագործական գործունեության (կրեատիվության) երեք տիպ՝
Տող 37 ⟶ 36՝
Որոշ հեղինակների համաձայն կրեատիվությունը հոգեբանական ինքնուրույն բնութագիր է և ինտելեկտի մակարդակը միանշանակ կապված չէ ստեղծագործական ընդունակությունների բարձր մակարդակի հետ։ Ըստ Տ. Ա. Ռոմանովայի ներկայացրած տվյալների կրեատիվ երեխաները առանձին ցուցանիշներով կարող են գերազանցել, իսկ այլ ոլորտներում՝ հետ մնալ ինտելեկտուալ օժտված երեխաներից։
 
== Օժտվածություն ==
[[Պատկեր:The boyhood of Mozart.jpg|250px|մինի|Մոցարտը ուներ երաժշտական օժտվածություն]]
Ընդհանուր օժտվածությունից՝ մտավոր ընդունակություններից, բարձր ինտելեկտից, բացի հոգեբանության մեջ առանձնացնում են օժտվածության հատուկ տեսակներ՝ երաժշտական, նկարչական, տեխնիկական և այլն։ Հատուկ օժտվածությունը նույնացվում է ստեղծագործականության կամ կրեատիվության հետ։
Տող 44 ⟶ 43՝
Մ. Լուիսը և Լ. Միքելսոնն շեշտում են այն հանգամանքը, որ վաղ տարիքի երեխաների օժտվածությունը բնութագրվում է ոչ այնքան նրանց ինտելեկտուալ զարգացմամբ, որքան սենսոր զգայունակությամբ և հուզական արտահայտչականությամբ <ref name="Карлссон">Карлссон И. Креативность: личностный, нейробиологический и когнитивный аспекты // Психология, 2005, Том 2, №4</ref>։
 
== Կրեատիվություն ==
[[Պատկեր:HiroshimaPaperCranes6682.jpg|250px|մինի|Օրիգամին ստեղծվել է մարդկային կրեատիվությունից]]
 
Տող 64 ⟶ 63՝
 
[[Կատեգորիա:Ստեղծագործություն]]
[[Կատեգորիա:ՀոգեբանությունՎերլուծական հոգեբանություն]]
[[Կատեգորիա:Ստեղծագործական գործունեություն| ]]