«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
[[Ռուսաստան]]ի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հազար տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են [[Հյուսիսային Կովկաս]]ում ու Մերձկուբանում, ուր մարդիկ եկել են [[Անդրկովկաս]]ից։ Մ․ թ․ 3-րդ դարում [[Արևելաեվրոպական հարթավայր]] են ներխուժել վաչկատուն ցեղեր՝ [[գոթեր]]ը, 4-րդ դարում՝ [[հոներ]]ը, 6-րդ դարի կեսին Արևելաեվրոպական տափաստաններում կազմավորվել է վաչկատուն ցեղերի միություն՝ [[ավարներ]]ի գլխավորությամբ։ 7-րդ դարում Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելքում առաջացել է Խազարական խաքանությունը, 10-րդ դարում Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին՝ Բուլղարիա Կամա-Վուգյան պետական միավորումը։ Հին [[սլավոններ]]ը ձևավորվել են [[Արևելյան Եվրոպա]]յի տարածքում։ Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին արևելյան սլավոնների շրջանում առաջատար դիրք են գրավել երկրագործական բարձր մակարդակի հասած միջին մերձդնեպրյան ցեղերը։ Չնայած Արևելյան Եվրոպայի, [[Սիբիր]]ի, [[Հեռավոր Արևելք]]ի տարածքում ստրկությունը հայտնի է եղել հնադարյան ժամանակներից, սակայն այն չի դարձել նոր դասակարգային հասարակարգի հիմք։
 
Ֆեոդալական հարաբերությունների զարգացման բարդ և երկարատև ընթացքը 8-9-րդ դարերի սահմանագծին արդեն հանգեցրել է վաղ ֆեոդալական [[Կիևյան Ռուսիա|Հին Ռուսական պետության]] ստեղծմանը՝ [[Կիև]] կենտրոնով։ 988— 989-ին թվականներին ընդունվել է [[քրիստոնեություն]], որը նպաստել է պետական իշխանության ամրապնդմանը։ [[Կիևյան Ռուսիա]]ն դարձել է հին ռուսական ժողովրդի ձևավորման կենտրոն` [[ռուս]], [[ուկրաինացի]] և [[բելառուս]] ժողովուրդների ընդհանուր պատմական հայրենիքը։
[[Պատկեր:Rus-1015-1113.png|մինի|Հին Ռուսիան 1015-1113 թվականներին]]
12-րդ դարում Հին Ռուսական պետությունը տրոհվել է․ առանձնացել են Վլադիմիր֊ Սուղդալյան իշխանությունը (Վլադիմիր մայրաքաղաքով), Դալիցիա-Վոլինյան իշխանությունը, [[Նովգորոդի Հանրապետություն|Նովգորոդի ֆեոդալական հանրապետություն]]ը, Ռյազանի իշխանությունը և այլն։ 1236 թվականին սկսվել է թաթար-մոնղոլների արշավանքը Արևելյան Եվրոպա։ Նրանք ավերեցին Կամա-Վոլգյան Բուլղարիան, 1237 թվականին՝ Ռյազանի իշխանությունը, 1237—1238 թվականին՝ Օկայի և [[Վոլգա]]յի միջագետքը, որտեղ ձևավորվում էր Մոսկվայի իշխանությունը, կոտորեցին և գերեվարեցին բազում մարդկանց։ Ռուսների հերոսական դիմադրությունից թուլացած և նվազած թաթար-մոնղոլները չկարողացան առաջ անցնել [[Գերմանիա]]յի ու [[Չեխիա]]յի սահմանից։ Գրեթե նույն ժամանակ [[Ռուսիա]]ն հարձակման ենթարկվեց արևմուտքից․ 1240-ին թվականին ներխուժեցին շվեդական զավթիչները, 1242 թվականին՝ [[գերմանացի]] ասպետները, որոնց ջախջախեցին ռուսական դրուժինաները [[Ալեքսանդր Նևսկի|Ալեքսանդր Նևսկ]]ու գլխավորությամբ։
 
13-րդ դարի կեսին ռուսական հողերում հաստատված մոնղոլ-թաթարական լուծը քայքայեց երկրի տնտեսությունը և կասեցրեց սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը։ Շարունակվում էր [[Ռուսիա]]յի ֆեոդալական մասնատումը, հին անկախ իշխանությունների (Ռոստովի, Տվերի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի և այլնի) ներսում առաջանում էին նոր ուդելային իշխանություններ։
 
== Ռուսական թագավորություն ==