«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
14-րդ դարում կազմավորվեց Մոսկվայի մեծ իշխանությունը` [[Մոսկվա]] մայրաքաղաքով, որը գլխավորեց ռուսական հողերի զինված պայքարը մոնղոլ-֊թաթարական լծի դեմ և աստիճանաբար դարձավ ռուսական հողերի միավորման կենտրոն։ Վճռական ճակատամարտում ([[Կուլիկովյան ճակատամարտ (1380)]]) միացյալ ռուսական զորքերը Վլադիմիրի և Մոսկվայի իշխան [[Դմիտրի Իվանովիչ Դոնսկո]]յի գլխավորությամբ պարտության մատնեցին մոնղոլ-թաթարներին, որից հետո ավելի ամրապնդվեց Մոսկվայի ղեկավար դերը ռուսական հողերի պետական միավորման գործում։
 
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին Մոսկվայի մեծ իշխանությունը հիմնականում ավարտեց ռուսական հողերի միավորումը․ 1478 թվականին միացավ [[Նովգորոդ]]ը, 1485 թվականին՝ [[Տվեր]]ը, 1510 թվականին՝ [[Պսկով]]ը, 1514 թվականին՝ [[Սմոլենսկ]]ը, 1521 թվականին՝ [[ՌյագանՌյազան]]ը։ 1480 թվականին թոթափվեց մոնղոլ-թաթարական լուծը։ Ռուս ժողովուրդը կազմավորվեց [[վյասփչներ]]ի, [[կրիվիչներ]]ի, [[սլովեններ]]ի և [[սևերյաններ]]ի ցեղերի հնում բնակված տարածքում։ Նրա կազմավորմանը մասնակցեցին նաև ոչ սլավոն, աստիճանաբար ռուսացած այլ ցեղեր, պետության կազմի մեջ մտան Հյուսիսի և [[Պովոլժիե]]ի շատ ժողովուրդներ, հետագայում ռուսական պետության բազմազգ բնույթն ավելի խորացավ։ Ռուսական պետությունում զարգանում էր պետական իշխանության և կառավարման կենտրոնացումը։ Պետության ամբողջ տարածքում շարունակվում էր դեռևս Մոսկվայի մեծ իշխանությունում սկսված ճորտատիրական հարաբերությունների ձևավորումը։ Խոշոր ֆեոդալները ձգտում էին պահպանել իրենց անկախությունը պետության մեջ և ընդդիմանում էին քաղաքական կարգի կենտրոնացմանը։
 
Ներքաղաքական պայքարն առավել սրվեց 16-րդ դարի կեսին` առաջին ռուսական ցար [[Իվան IV Ահեղ|Իվան IV Վասիլևիչ Ահեղ]]ի օրոք, որն իր թագավորության սկզբին ձեռնարկեց մի շարք բարեփոխումներ պետական իշխանության կենտրոնացման, ազնվականության դիրքերի ամրապնդման նպատակով։ Լուծվեց նաև արտաքին քաղաքական կարևոր հարցերից մեկը՝ վերացվեցին Կսպանի և Աստրախանի թաթարական խանությունները, սկսվեց առաջընթաց դեպի Անդրուրալ և Արևմտյան Սիբիր։ [[Բալթիկ ծով]] դուրս գալու համար պատերազմը էլ ավելի սրեց պայքարը իշխանական-բոյարական ընդդիմության և պետական իշխանության միջև։ Օպրիչնինայի միջոցով իշխանությունն ամրապնդելու ցարական իշխանության փորձը մեծ դժգոհություններ առաջացրեց հասարակության տարբեր խավերի շրջանում, երկրի զգալի մասը ամայացավ, բնակիչները հեռացան ծայրամասերը։ ճորտատիրականՃորտատիրական ճնշման ուժեղացմանը ժողովրդական զանգվածները պատասխանեցին 17-րդ դարի սկզբի առաջին գյուղացիական պատերազմով՝ Ի․ Բոլոտնիկովի գլխավորությամբ։ Երկրի ներքին բարդ իրավիճակից օգտվեցին 1604 թվականին [[Ռուսաստան]] ներխուժած [[լեհ]] և [[Շվեդներ|շվեդ]] ֆեոդալները։ Լեհերը գրավեցին [[Մոսկվա]]ն։ Եվ միայն Կ․ Մինինի ու Դ․ Պոժարսկու գլխավորած ժողովրդական [[աշխարհազոր]]ը 1612 թվականին ազատագրեց Մոսկվան։ Սակայն երկրի արևմտյան և հյուսիս-արևմտյան որոշ տարածքներ մնացին Ռեչ ՊոսպուիլռայիՊոսպոլիտայի և [[Շվեդիա]]յի տիրապետության տակ։
[[Պատկեր:Growth of Russia 1547-1725.png|մինի|ձախից|Ռուսաստանի տարածքային աճը 1547-1725 թվականներին]]
[[1613]] թվականին [[Ռուսաստան]]ում հաստատվեց [[Ռոմանովներ]]ի դինաստիայի իշխանությունը։ 1654 թվականին [[Ուկրաինա]]ն վերամիավորվեց Ռուսաստանի հետ։ 17-րդ դարից Ռուսաստանը թևակոխեց իր պատմության նոր շրջանը, որը բնութագրվում է բուրժուական հարաբերությունների և ազգային կապերի աստիճանական ձևավորմամբ։ Տեղի էր ունենում քաղաքային արհեստների զանգվածային անցումը մանրապրանքային արտադրության, սկսեց զարգանալ ազնվականական ձեռնարկատիրությունը, երևան եկան պետական [[մանուֆակտուրա]]ներ, որոնք զենք և մետաղ էին արտադրում պետական կարիքների համար, աճում էր ներքին և արտաքին [[առևտուր]]ը, ձևավորվում էր համառուսաստանյան շուկան։ Առևտրական կապերի խոշոր կենտրոն դարձավ մայրաքաղաք [[Մոսկվա]]ն։ Ազնվականության հզորացումը նպաստեց ֆեոդալ կալվածատերերի հողային սեփականության ամրապնդմանը և [[ճորտատիրություն|ճորտատիրության]] հետագա զարգացմանը։ Ֆեոդալական շահագործման ուժեղացումը 17-րդ դարի կեսին առաջացրեց քաղաքային ապստամբություններ (1648, 1662 թվականների Մոսկվայի, 1650 թվականի [[Նովգորոդ]]ի ապստամբություններ), գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինի առաջնորդությամբ 1670—1677 թվականներին, 17-րդ դարի վերջի ստրելեցյան ապստամբությունները։