«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
ճշտումներ
չ (ճշտումներ)
* [[1807]]թ–ին Շոպենհաուերը աշակերտում է [[Գոթա]] քաղաքի գիմնազիայի տնօրենի [[Դորինգ]]ին, իսկ 1809–ին աշակերտում է [[Ֆրանց Պասսովին]]։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805 թ.) ֆինանսապես անկախանում է։
* [[1809]]թ–ն Շոպենհաուերը [[Գյոթթինգեն]]ի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
* [[1813]]թ–ին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում [[Յենա]]յի համալսարանում, իր «Բավարար հիմունքի չորս տեսակի արմատների մասին»<ref>Փիլիսոփայական բառարան, [[Բավարար սկզբունքիհիմունքի օրենք]], Ե., 1975 թ. էջ 55:</ref> (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]]ն։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։Շոպենհաուերին: [[Ֆրիդրիխ Մայեր]]ի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական [[Բրահմանիզմ]] փիլիսոփայության հետ։
* [[1815]]թ–ին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
* [[1818]]թ–ին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է [[Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզ]]ը։
== Փիլիսոփայական հայացքները ==
 
Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է "Աշխարհը որպես կամք և պատկերացում" աշխատությունում։ Գոյություն ունեցող (գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ անգիտակցական սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում։ Աշխարհը ներկայանում է որպես կույր "կամք կյանքի նկատմամբ", որը ի հայտ է գալիս "օբյեկտիվացման" անվերջանալի բազմության մեջ։ Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող "բոլորի պատերազմը բոլորի դեմ" բանաձևի մեջ։ Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ։ Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին։ Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը։ Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է "վատագույնը հնարավորներից"։
 
=== «Կամքի ազատություն» ===
 
Շոպենհաուերի կամապաշտական և պեսիմիստական փիլիսոփայությունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ գերմանացի փիլիսոփաններ Է. Հարթմանի և [[Ֆրիդրիխ Նիցշե|Ֆ. Նիցշեի]] փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
16 362

edits