«Սաղավարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ (clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ)
'''Սաղավարտ''', գլուխը պաշտպանող զրահ։
 
== Պատմություն ==
Փայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից սաղավարտները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա ([[Պղինձ|պղնձե]] և [[Ոսկի|ոսկե]]) սաղավարտներ են գտնվել Ուրի (մ․թ․ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։ [[Հին Եգիպտոս]]ում զինվորները կրել են [[կաշի|կաշվե]] և [[վուշ]]ե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, [[Բաբելոն]]ում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, [[Ասորեստան]]ում՝ կոնաձև սաղավարտներ։ [[Հունաստան]]ում [[բրոնզ]]ե սաղավարտներն ունեցել են բարձր կատարներ։ [[Հին Հռոմ]]ում ավելի ուշ․ օգտագործել են [[երկաթ]]ե սաղավարտներ։
 
 
== Սաղավարտները Եվրոպայում ==
Վաղ միջնադարում [[Արևմտյան Եվրոպա]]յում տարածված են եղել կիսակոնաձև, իսկ [[13-րդ դար]]ում երևան են եկել դիմակալներով սաղավարտները։ 14XIV-16XVI-րդ դարերին բնորոշ են եղել գլուխն ամբողջապես ծածկող, վզի հովարաձև պահպանակով և դիմակալներով սաղավարտները։ [[10-րդ դար|10]]-[[12-րդ դար]]երում [[Ռուսիա]]յում գործածվել է հիմնականում սրածայր, վիգը և ուսերը պաշտպանող զրահացանցով սաղավարտներ։ [[16-րդ դար]]ում ծոծրակակալով, ականջակալով, քթակալով հովարավոր սաղավարտներ են կրել Արևմտյան Եվրոպայի հեծելազորայինները։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ների ժամանակ կռվող բանակներում գործածվել են պողպատե սաղավարտներ։ [[20-րդ դար]]ի սկզբից սաղավարտ են կոչվում նաև օդաչուների, տանկիստների, դահուկորդների պաշտպանական հատուկ գլխարկները։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ՊաշտպանականԱնհատական զենքերպաշտպանության միջոցներ]]
[[Կատեգորիա:Անվտանգություն]]
[[Կատեգորիա:Գլխարկներ]]
168 412

edits