«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Ռուսաստանի պատմություն]], Ռուսաստանի պատմության ներկայացումն է հնագույն ժամանակներից սկսած: Վիքիպեդիայում կան նաև առանձին հոդվածներ [[Հին Ռուսիա]]յի (882 թվականից մինչև թաթար-մոնղոլական արշավանքը), [[ԽՍՀՄ]] (1922-1991) և [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] (սկսած 1991 թվականից) վերաբերյալ:
 
== Անվան ստուգաբանություն ==
«Ռոսսիա» ({{lang-el|Ρωσία}}) տերմինն առաջին անգամ հանդիպում է 10-րդ դարում՝ բյուզանդական կայսր [[Կոստանդին VII Ծիրանածին]]ի «Արարողակարգերի մասին» և «Կայսրության ղեկավարման մասին» աշխատություններում՝ որպես Ռուսաստանի հունական անվանում<ref>{{Ռուսերեն գիրք
| автор = Соловьёв А. В.
| заглавие = Византийское имя России
| издание = Византийский временник
| ссылка = http://www.hist.msu.ru/Byzantine/BB%2012%20(1957)/BB%2012%20(1957)%20136.pdf
| год = 1957
| номер = 12
| страницы = 134–155
| ref =
}}</ref>: Իսկ ավելի ուշ «Ռոսսիա» (հին ռուսական տարեգրության մեջ ''Россія'' կամ ''Россіа'') տերմինով ամրագրվում է Հյուսիսարևելյան Ռուսիան, այսինքն՝ արևելասլավոնական տարածքները, որոնք չեն մտել միջնադարյան Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության կազմի մեջ, և միացվել են Ռուսաստանին Մոսկվայի մեծ իշխանության օրոք։ Ռուսաստանի հունական այս անվանումն օգտագործվում էր մինչև [[Իվան III Վասիլևիչ|Իվան III]] իշխանի օրոք ([[1462]] - [[1505]]), իսկ որպես պաշտոնական տերմին «Россия» (Ռուսաստան) է սկսում կոչվել [[Իվան IV Ահեղ]]-ի ([[1533]] - [[1584]]) թագադրոումից՝ [[1547]] թվականից <ref>Хорошкевич А. Л. Символы русской государственности. -М. :Изд-во МГУ,1993. ISBN 5-211-02521-0 — C.40</ref> սկսած։ [[Արևմտյան Եվրոպա]]յում [[16-րդ դար|16]]-[[17-րդ դար]]երում լատինականացված հունական անվան<ref>Milner-Gulland، R. R. (1997). The Russians: The People of Europe.</ref>՝ «Russia»-ին զուգահեռ օգտագործվում է նաև «Մոսկովիա»-ն։ Լատինական տարբերակը հնչում էր որպես «Ruthenia»՝ Ռուսենիա։
 
Ռուսաստանը հանրապետություն է հռչակվել [[1917]] թվականի [[սեպտեմբերի 1]]-ին, թեև փաստացի հանրապետություն է դարձել 1917 թվականի մարտի 3-ին՝ Փետրվարյան հեղափոխության արդյունքում: [[1918]] թվականի [[հունվարի 10]]-ից անվանվել է [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն]]: [[1922]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ին մտել է [[ԽՍՀՄ]] կազմի մեջ:
 
[[1990]] թվականի [[հունիսի 12]]-ին ՌԽՖՍՀ Ժողովրդական պատգամավորների I համագումարում ընդունվել է ՌԴ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1991 թվականի դեկտեմբերի 7-8-ին [[Բելովեժյան թավուտ]]ում տեղի ունեցավ [[Ռուսաստան]]ի, [[Ուկրաինա]]յի և [[Բելառուս]]ի ղեկավարների հանդիպումը, որտեղ հայտարարվեց ԽՍՀՄ լուծարման և [[ԱՊՀ]] ձևավորման մասին: Դրանից հետո՝ [[1991]] թվականի [[դեկտեմբերի 25]]-ին, ՌԽՖՍՀ պաշտոնապես վերանվանվեց ՌԴ<ref>Այդ անվանումն օգտագործվում էր նաև խորհրդային ժամանակաշրջանում:</ref>: Այդ անվանումը հաստատվեց [[1993]] թվականի [[դեկտեմբերի 25]]-ին, երբ ուժի մեջ մտավ ՌԴ նոր [[Սահմանադրություն]]ը:
 
== Նախապատմություն ==
[[Ռուսաստան]]ի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հազար տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են [[Հյուսիսային Կովկաս]]ում ու Մերձկուբանում, ուր մարդիկ եկել են [[Անդրկովկաս]]ից։ Մ․ թ․ 3-րդ դարում [[Արևելաեվրոպական հարթավայր]] են ներխուժել վաչկատուն ցեղեր՝ [[գոթեր]]ը, 4-րդ դարում՝ [[հոներ]]ը, 6-րդ դարի կեսին Արևելաեվրոպական տափաստաններում կազմավորվել է վաչկատուն ցեղերի միություն՝ [[ավարներ]]ի գլխավորությամբ։ 7-րդ դարում Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելքում առաջացել է Խազարական խաքանությունը, 10-րդ դարում Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին՝ Բուլղարիա Կամա-Վուգյան պետական միավորումը։ Հին [[սլավոններ]]ը ձևավորվել են [[Արևելյան Եվրոպա]]յի տարածքում։ Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին արևելյան սլավոնների շրջանում առաջատար դիրք են գրավել երկրագործական բարձր մակարդակի հասած միջին մերձդնեպրյան ցեղերը։ Չնայած Արևելյան Եվրոպայի, [[Սիբիր]]ի, [[Հեռավոր Արևելք]]ի տարածքում ստրկությունը հայտնի է եղել հնադարյան ժամանակներից, սակայն այն չի դարձել նոր դասակարգային հասարակարգի հիմք։
Տող 93 ⟶ 111՝
 
[[1917]] թվականի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ Ռուսաստանում տապալվեց կապիտալիստների և կալվածատերերի իշխանությունը, հաստատվեց պրոլետարիատի դիկտատուրա, լիկվիդացվեց կապիտալիզմը, վերացավ սոցիալական և ազգային ճնշումը։ Ռուսական պրոլետարիատը ճնշվող և շահագործվող դասակարգից դարձավ տիրապետող դասակարգ, իսկ նրա կոմունիստական կուսակցությունը՝ կաոավարող կուսակցություն։ Սովետների համառուսաաոանյան II համագումարը [[հոկտեմբերի 25]] ([[նոյեմբերի 7]])-ին հռչակեց ամբողջ իշխանության անցումը Սովետներին, ընտրեց Համառուսաստանյան Կենտգործկոմ և կազմեց Ռուսաստանի Սովետական Հանրապետության կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդը (ԺԿՒՕ՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ)` պատմության մեջ առաջին բանվորա-գյուղացիական կառավարությունը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==