«Հարապպա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:WellAndBathingPlatforms-Harappa.jpg|մինի|աջից|250px|Հարապպա. Շինությունը վերագրվում է մ.թ.ա. 2200-1900 թթ.]]
'''Հարապպա''', հնագույն քաղաք (մ. թ. ա. III-II հազարամյակներ) Արևմտյան [[Պակիստան]]ում, [[Հարապպայի քաղաքակրթություն|Հարապպայի քաղաքակրթության]] գլխավոր կենտրոններից։ Հարապպայի զարգացման հիմնական փուլերը որոշվել են Մոհենշո-Դարոյի (Պակիստանում), Ռուպարի ([[Հնդկաստան]]ում) և այլ հնավայրերի ուսումնասիրությունների հիման վրա։ Հարապպան հետազոտվում է [[1921]] թվականից։ Պեղումներ են կատարվել հիմնականում քաղաքի տարածքից դուրս գտնվող [[միջնաբերդ]]ի շրջանում։ Հայտնաբերվել են պաշտպանական հզոր կառույցներ, թրծած [[աղյուս]]ից [[հացահատիկ]]ի հորեր, [[ալրաղաց]]ներ, ծառաների, ստրուկների բնակելի շենքեր։ Հարապպայի բնակիչներին հայտնի էր [[երկաթ]]ը։ Զարգացած էին [[բրոնզագործություն]]ը, [[խեցեգործություն]]ը և այլ արհեստներ։ Գտնված են [[Հնդկաստան]]ի հնագույն, դեռևս չվերծանված գրերով կնիքներ։ Ավերակների գրաված տարածքի հիման վրա ենթադրվում է, որ Հարապպան եղել է Հնդկաստանի հնագույն պետություններից մեկի մայրաքաղաքը։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ՊատմականԱսիայի անհայտացած քաղաքներ]]
[[Կատեգորիա:Հնագույն քաղաքներ]]
[[Կատեգորիա:Հարապպյան քաղաքակրթություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հարապպա» էջից