«Ստիլպոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
վիքի գծանշում, ճշտումներ
Տող 3.
Էվկլիդեսից հետո էթիկայի հիմնախնդիրներով առավելապես զբաղվել է Ստիլպոնը, որը ապացուցում էր [[առաքինություն|առաքինության]] ինքնաբավությունը լիակատար երջանկության հասնելու համար: Ստիլպոնը [[Կինիկներ]]ից Մեգարյան դպրոց, հետագայում [[Ստոիկյան դպրոց]] անցման ուղու վրա է գտնվել: Այսպես, [[իմացաբանություն|գնեոսոլոգիա]]կան բովանդակային տեսանկյունից Ստիլպոնը հակված էր Կինիկների դպրոցի կողմը, ընդունելով անհատականի գոյությունը և մերժելով ընդհանրականը: Ճանաչված է եղել տարբեր [[սոփեստաբանություն|սոփեստական դատողություններ]]ի ձևակերպումներով, հերքելով [[հնարավորություն և իրականություն|հնարավորության և իրականության]] միջև տարբերությունը: Իսկ ձևական-տրամաբանական հիմնավորումների ընթացակարգերի առումով ձգտում էր մեգարյան մեթոդներին: Հերքում էր ընդհանուր հասկացությունները և պնդում էր՝ ''ասել «մարդ» նշանակում է ասել «ոչինչ», որովհետև որևէ կոնկրետ մարդու մասին չէ''<ref>Diog. L. II 119</ref>: Նմանապես չի կարելի ասել «բանջար», քանի որ այս կամ այն բանջարեղենը գոյություն չունի այնքան, ինչքան գոյություն ունի բանջարը որպես տեսակ: Ինչպես [[կինիկներ]]ից [[Անտիսթենես]]ը, Ստիլպոնը պնդում էր, որ չի կարելի սուբյեկտին վերագրել իրենից տարբեր [[պրեդիկատ]] (տրամաբանության մեջ՝ դիտարկվող առարկայի բնորոշիչ), ինչպես օրինակ, «մարդը բարի է», բայց կարելի է պարզապես ասել «մարդը մարդ է»:<ref>Plut. Adv. Colot. 22–23, 119с–1120b</ref>
 
Էթիկայի տեսակետից Ստիլպոնը կողմնորոշվում էր [[ավտոկրատիա]]յի (ինքնաբավության) կարգավորիչ սկզբունքների վրա, որը առավելապես վերցնում էր կինիկների ({{lang-lat|ցինիզմի}}) [[էթիկա]]յից, իսկ ապատիայի հարցում՝ ստոիկներից: Էթիկայում Ստիլպոնը, ինչպես [[կինիկներ]]ը, իսկ հետագայում նաև [[ստոիցիզմ|ստոիկներ]]ը, պաշտպանում էր «ան[[կիրք]]ության» իդեալը՝ [[ապատիա]]ն (ἀπάθεια կամ ἀοχλησία)<ref>Sen. Epist. 9.1–3, Alex. Aphr. De anima 150.34–35</ref>: [[էվրիստիկաներ#սոցիալական ընկալում#էվրիստիկաներ|Էվրիստիկա]]կան մի վարժության համար, որը ապացուցում էր, որ [[Ֆիդիաս]]ի քանդակած Աթենացու արձանը չի կարող Աստված համարվել, Ստիլպոնը վտարվեց [[Աթենք]]ից [[սրբապղծություն|սրբապղծության]] համար:
 
[[Դիոգենես Լայերտացի]]ն վկայում է,թե ինչպես մի անգամ Ստիլպոնը բառախաղի միջոցով ապացուցում էր [[կիրենաիկա|կիրենայիկ]] Ֆեոդորին (որին Անաստված անունն էին տվել), որ ինքը հենց աստված է, քանի որ «''ինչ անունով կոչվում ես, այն էլ համարվում ես''»:<ref>Diog. L. II 100</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստիլպոն» էջից