«Հայերը Նիդերլանդներում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (9)
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Էթնիկ խումբ
|անվանում = Նիդեռլանդահայեր
Տող 14 ⟶ 13՝
|բարեկամ =
}}
[[Նիդեռլանդների Թագավորություն]], Հոլանդիա, պետություն [[Արևմտյան Եվրոպա]]յում:
[[Նիդեռլանդներ]]ի տարածքում [[հայեր]]ը սկսել են հաստատվել դեռևս XVII դարի սկզբներից։ [[1660]] թվականին Ամստերդամում հիմնվել է տպարան, որի հեղինակը [[Մատթեոս Ծարեցի]]ն էր։ Այդ տպարանը 1664 թվականից ղեավաել է Ոսկան Երևանցին։ Հենց ադ տպարանոմ է իրականացվել է Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը։ 1714 թվականին կառուցվել է հայկական Սուրբ Հոգի եկեղեցին, րը վերաօծվել է 1989 թվականին։ Հայ համայնքը ստվարացել է 1950–1980-ական թվականներին։ Այդ տարիներին Նիդեռլանդներ գաղթեցին հայեր [[Ինդոնեզիա]]յից, [[Հայաստան]]ից, [[Թուրքիա]]յից, [[Հունաստան]]ից և [[Իրան]]ից։ Ներկայումս Նիդեռլանդներում բնակվում է շուրջ '''7,000 հայեր'''` հիմնականում [[Ամստերդամ]]ում և Ռոտերդամում: Զբաղվում են արհեստներով, առևտրով, կան նաև ճարտարագետներ, ձեռնարկատերեր, բժիշկներ:
*Տարածքը՝ 41,5 հզ. կմ<sup>2</sup>
Գործում են 2 հայկական եկեղեցիներ՝ Ամստերդամում և [[Ալմելո]]ում: Հոլանդահայ համայնքում գործում են մի քանի մշակութային ընկերություններ («Արարատ», «Երևան», «Սևան», «Անի», «Մասիս» և այլն), որոնցից Հոլանդահայ Աբովյան միությունն իր բաժանմունքներն ունի Հոլանդական մի քանի քաղաքներու` [[Հաագա]]յում, [[Լեյդեն]]ում, Ռոտերդամում։ Լեյդենի համալսարանում կա հայագիտության ամբիոն։
* Բնակչությունը՝ 15,8 մլն (1999):
*Մայրաքաղաքը՝ [[Ամստերդամ]] (730 հզ.):
*Խորհրդարանի և կառավարության նստավայրը՝ [[Հաագա]]:
* Հայերը թիվը` շուրջ 7 հզ.:
*Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև հաստատվել են 1992 թվականին:
 
== Պատմական ակնարկ==
Հայ ֊հոլանդական առնչությունների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է IV դարում, երբ Նիդերլանդներում է հաստատվել ծագումով հայ
հոգևորական սուրբ Սերվատիոսը (ըստ որոշ աղբյուրների՝ նրա անունը Սրբատիոս-Սերովբե է, իսկ հոլանդերեն նրան կոչում են նաև Սինտ Սերվաս): Լատինական աղբ¬
յուրների համաձայն՝ նա եղել է Նիդերլանդների առաջին եպիսկոպոսը և վախճանվել է 384-ին: Նրա մասունքները պահվում են Մաստրիիաւի նշանավոր Սինտ Սերվասկերկ եկեղեցում: Հոլանդացիներն ու հայերը առնչվել են նաև Խաչակրաց արշավանքների ժամանակ: Հայտնի է նաև, որ ХШ դ.
Արևելք մեկնելու ճանապարհին հոլանդացի վաճառականներն այցելել են Կիլիկյան Հայաստան, և նրանց ու տեղի հայ վաճառականների միջև հաստատվել են գործնական կապեր: Ամստերդամ այցելած հայ վաճառականների մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1560 65-ին:
Նիդերլանդների մայրաքաղաքում նրանք հիմնադրել են առևտրական աներ, զբաղվել ներկերի, համեմունքների, գորգերի, թանկարժեք քարերի, մետաքսի (որի առևտրի մենաշնորհը մինչև 1765-ը հայերի ձեռքին էր) վաճառքով: XVII դ. 1-ին կեսին Ն. են գաղթել փոքր թվով ջուղայեցիներ: 1660-ական թթ.
Ամսաերդամում եղել է ձևավորված հայ համայնք: 1700-ական թթ. այստեղ արդեն բնակվել է ավելի քան 70 հայ ընտանիք՝ ներառյալ միջազգային առևտրական աների հայ ներկայացուցիչները, որոնց գործունեության կենտրոնը Ամստերդամն էր: Նրանք ունեցել են շուկա (հայտնի էր «Արևելյան շուկա» անունով), առևարանավեր, որոնք նավարկել են հոլանդական դրոշի ներքո, հայտնի էին «Հայ պղնձեմարդ», «Հայ վաճառական» նավերը: XVIII դ. վերջին հայերի թիվը Նիդերլանդներում հասել է 800-ի:
 
==Հայկական տպագրություն==
XVII XVIII դդ. Ամսաերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից: [[1660]] թվականին Ամստերդամում հիմնվել է տպարան, որի հեղինակը [[Մատթեոս Ծարեցի]]ն էր: Այդ տպարանը 1664 թվականից ղեկավաել է [[Ոսկան Երևանցի]]ն: Հենց ադ տպարանոմ է իրականացվել է [[Աստվածաշունչ|Աստվածաշն]]չի հայերեն առաջին տպագրությունը: Հայերեն գրքերի տպագրության գործն իրականացրել են [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Սուրբ էջմիածնից]] եկած քահանաները: 1714-ին Ամսաերդամում կառուցվել է [[Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)|Սուրբ Հոգի հայկական եկեղեցին]]: Հետագա տարիներին, նապոլեոնյան արշավանքների հետևանքով,
հայ համայնքը սկսել է անկում ապրել: XVIII դ. վերջին, երբ ֆրանսիական զորքերը գրավել են Նիդերլանդները, փակվել են առևտրական ուղիները, Ամսաերդամը և այլ ծովափնյա քաղաքներ կորցրել են երբեմնի առևտրական դերը: Հայերի զգալի մասն արտագաղթել է երկրից, իսկ մնացած մա¬
սը ժամանակի ընթացքում ձուլվել: Ամստերդամի հայկական գաղութի անկումից հետո, մինչև XX դ. Նիդերլանդներում հիմնականում բնակվել են ինդոնեզահայ վաճառականներ, որոնք ունեցել են իրենց երկրորդ բնակավայրը Նիդերլանդներում:
 
== Առաջին աշխարհամարտ, Մեծ եղեռն==
1894-1896 թթ. Թուրքիայում [[համիդյան ջարդեր]]ի և [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի հետևանքով որոշ հայ փախստականներ ապաստան են գտել Նիդերլանդներում, սակայն նրանցից շատերը հետագայում հաստատվել են այլ երկրներում: [[Առաջին աշխարհամարտ]]ից անմիջապես հետո Նիդերլանդներում հիմնվել է Հայ փախստականների օգնության հոլանդական հանձնախումբ, որին անդամակցել են հոլանդացի պետական և հասարակական ականավոր գործիչներ:
 
== Երկրորդ համաշխարհային պատերազմ ==
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի խումբ հայեր՝ խորհրդային բանակի նախկին զինվորներ և սպաներ, գործուն մասնակցություն են ունեցել հոլանդական Դիմադրության շարժմանը: 1942-ին ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության նախաձեռնությամբ խորհրդային ռազմագերիներից կազմվել են ազգային զորամասեր՝ լեգեոններ, ստեղծվել է նաև հայկական լեգեոն, որը տեղակայվել է Լեհաստանում: 1942-ի վերջին լեգեոնի գումարտակներից մեկում ստեղծվել է ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպություն, որի հայտնաբերումից հետո ֆաշիստները 1943-ին գումարտակը փոխադրել են Նիդերլանդների Շոուվեն (Սխաուվեն-Դոյվելանդ) կղզի: Այստեղ հայ լեգեոնականներին հոլանդահայ ձեռնարկատեր Ալեքսանդր Հակոբյանի միջոցով հաջողվել է կապ հաստատել հոլանդական Դիմադրության շարժման հետ և մասնակցել գերմանական զավթիչների դեմ հոլանդացի հայրենասերների մղած պայքարին: Հոլանդական հողում մարտնչել են Բաբկեն Սաքանյանը, Աբրահամ Աբրահամյանը, Ազատ Խաչատրյանը, Անդրանիկ Միրզոյանը, Մարգիս Կարապետյանը և ուրիշներ, որոնց սխրանքները բարձր են գնահաաել Դիմադրության շարժման ղեկավարները:
 
== Ներկայիս հայ համայնքի ձևավորումը ==
Նիդերլանդների ներկայիս հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 1948 թվականին մոտ 50 հայ ընտանիք գաղթել է Նիդերլանդներ Ինդոնեզիայից՝ Նիդերլանդների նախկին գաղութից: 1956-ին բավական թվով հայ ընտանիքներ են եկել Հունաստանից, իսկ 1963-ին՝ Իրանից: 1960 - 1970-ական թթ. Թուրքիայի տարբեր քաղաքներից շուրջ 400 հայ (թուրք բանվորների զանգվածային հոսքի հետ) տեղափոխվել են Նիդերլանդներ՝ աշխատանք գտնելու նպատակով: 1960 70-ական թթ. Նիդերլանդներում հաստատվել է մոտ 800 հայ Դիարբեքիրից՝ հիմնականում Իրաքի հետ Թուրքիայի հարավարևելյան սահմանակից քրդական Շիրնակ գյուղից, Ցոզղատից: 1970-80-ական թթ.Նիդերլանդների հայ համայնքը համալրվել է Իրանից, Իրաքից, Լիբանանից, իսկ վերջին տարիներին՝ նաև Հայաստանից եկած հայերով: Ներկայումս (2003) Ն-ում բնակվում է շուրջ 7 հզ. հայ: Նրանք կենտրոնացած են Ամստերդամում, Ալմելոյում, Ամերս-
ֆորտում. սակավաթիվ հայ ընտանիքներ կան Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում և այլուր:
 
Նիդերլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին, հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ են: Տասնյակ ճարտարագեաներ աշխատում են հոլանդական «Ֆիլիպս» և «Տելեֆունկեն» հանրահայտ ընկերությունների ձեռնարկություններում: Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները: Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, մշակութային միությունները: Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություն ներ, պատանեկան սկաուաական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ (համայնքում մեծ է քրդախոս կամ թրքախոս հայերի թիվը): Հոլանդահայ համայնքում հայտնի են պատմաբան և լեզվաբան, Կաթոլիկ համալսարանի ֆրանսիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Բեռնարդ Բիչակջյանը, բժշկագիտության դոկտոր, Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր Հայրապետ Կարիպյանը, իրավաբաններ Ինգա Ֆիսսերը (Հովհաննիսյան), էդգար Զոհրաբը և Արի Չիկիկյանը, ճարտարապետներ, մի շարք գյուտերի հեղինակներ Գևորգ Գևորգյանը, Ժան-Պիեռ Դինգջյանը, Ֆելիքս Բաղդասարյանը, Ուտրեխտի համալսարանի երկրաբանության դասախոս, դոկտոր, Թադե Գրիգորյանը, արվեստի գործիչներ կինոբեմադրող Հայկ Բալյանը, նկարիչ Գրիգոր Մոմջյանը և ուրիշներ:
 
== Սպիտակի երկրաշարժ ==
Հայաստանում 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հոլանդահայերը ստեղծել են աղետի գոտուն օգնող կոմիտե, կազմակերպել հանգանակություն, Հայաստան ուղարկել մթերք, դեղորայք, դրամական միջոցներ: 1989-ից սկսած՝ Նիդերլանդներում գործող «Պաքս Քրիստի» կազմակերպությունն աղետի գոտուց երեխաներ է հրավիրում Հոլանդիա, որոնք հյուրընկալվում են հոլանդական ընտանիքներում:
 
== Եկեղեցի ==
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հոլանդիայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1989-ին: Ընդգրկված է Արևմտյան Եվրոպայի
հայրապետական պատվիրակության կազմում: Կենտրոնը Ամստերդամի [[Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)|Սուրբ Հոգի եկեղեցի]]ն է. կառուցվել է 1714-ին՝ հայ վաճառականների միջոցներով: Եկեղեցին դարձել է Ամստերդամի հայերի հասարակականմշակութային կյանքի կենտրոնը: Հայերի թվի նվազման պատճառով եկեղեցին 1828-ին վաճառվել է կաթոլիկ միաբանությանը, որն այն վերածել է դպրոցի: Եկեղեցուն պատկանող գույքի մի մասը տեղափոխվել է էջմիածին: 1987-ին [[ՀԲԸՄ]]-ի, Մայր աթոռ Ս. էջմիածնի և այլ բարերարների նվիրատվություններով Ամստերդամիհայ համայնքը հետ է գնել եկեղեցու շենքը: 1989-ի նոյեմբերին կատարվել է Սուրբ Հոգի եկեղեցու վերաօծման արարողությունը:
 
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գործում է 1993-ից: 1991-ին Ալմելո քաղաքի հայ բնակչության և հոլանդական եկեղեցու նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի, իսկ 1993-ի մայիսին' օծվել իբրև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Նիդերլանդների հայ համայքնի հոգևոր հովիվն է Մանվել վարդապետ Երկաթյանը:
 
==Տես նաև==
* [[Հայերը Բելգիայում]]
{{ՀՍ}}
 
{{Հայկական սփյուռք}}