«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  5 տարի առաջ
== Մարսողական համակարգը ==
 
Սողունների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են [[միջատ]]ներով, [[փափկամարմին]]ներով, [[ձկներ]]ով, [[երկկենցաղներ]]ով, [[թռչուններ]]ով և մանր [[կաթնասուն]]ներով (կրծողներ)։ Ատամները միանման են, ծառայում են սնունդը բռնելու և պահելու համար։ Բերանի խոռոչի հատակում տեղակայված է շարժում բարակ, ծայրին փոքր-ինչ երկատված լեզուն։ Սնունդը բերանից անցնում է կլան, կերակրափող, պարկանման [[ստամոքս]] և ապա՝ աղիներ։ Աղիները տարբերակված են, բաժանվում են բարակ և հաստ աղիների։ Բարակ աղիքի սկզբնամասում բացվում է լեղածորանը։ Սողուններն ունեն [[լյարդ]] և [[ենթաստամոքսային գեղձ]]։ Հաստ աղին վերջանում է կոյանոցով, որտեղ բացվում են արտազատական և սեռական օրգանների ծորանները։
 
Ծնոտների շարժուն միացման և կրծքավանդակի բացակայության շնորհիվ օձերը կարող են կուլ տալ և ուտել մարմնի հաստությունը գերազանցող որսին, իսկ կոկորդիլոսները, կրիաները սնունդը կուլ են տալիս առանձին կտորներով։
25 234

edits