«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։
 
Շնչում են [[թոքեր]]ով։ Բեղմնավորումը ներքին է։[[Ձու]]ն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։ Բազմանում են ցամաքում։ [[Սիրտ]]ը եռախորշ է, սակայն, ի տարբերություն [[երկկենցաղ]]ների, փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ։ Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։ Ունեն կոպեր։ Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ, կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Սողունների [[մաշկ]]ը զուրկ է [[գեղձ]]երից, ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից, չորացումից և վնասվածքներից։ Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին, ուստի տեղի է ունենում մաշկափոխություն։
 
== Մարմնի կառուցվածքը ==
25 234

edits