Content deleted Content added
Տող 54.
::Շատ լավ, [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]]: Իսկ մինչ այդ կարող եք նայել [http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_hrchakagir ՀՀ անկախության հռչակագիրը], [http://www.findarmenia.com/arm/history/29/662/664 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից հրատարակված դասագիրքը], [http://www.ysu.am/science/hy/1384858207 ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հրատարակած այս աղբյուրը][http://aad.am/270.html Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կայքը] և [http://www.gov.am/am/prime-ministers/ ՀՀ կառավարության պաշտոնական կայքը]:--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 13:52, 5 Ապրիլի 2015 (UTC)
:::Հարգելի Հայկ Հարությունյան, շնորհակալություն հղումների համար: Հույս ունեմ, որ հնարավոր է դասագրքից ու պաշտոնական կայքից մաքրել կեղծիքը և տգիտությունը: Հանրապետությունների թվարկումը ընդօրինակել ենք Ֆրանսիայից: Եվ օրինակ. 1940-44թթ. եղել է Ֆրանսիայի պետություն, որը ճանաչել են աշխարհի բոլոր երկրները, բացի Մեծ Բրիտանիայից: Բայց ֆրանսիացիները 1940-44թթ. անվանում են գերմանաֆաշիստական օկուպացիայի տարիներ: Իսկ 4-րդ հանրապետությունը հաշվում են 1946-ից: Հայաստանը 1920-91թթ. բռնազավթված է եղել: Եվ ուրեմն այդ շրջանը կարելի է անվանել կոմունիստառուսական բռնազավթման տարիներ, բայց ոչ հանրապետություն: Հայաստանը անկախացել է 1991-ին: Ուրեմն՝ ենթադրելի է, որ 1920-91թթ. հայկական անկախ պետություն չի եղել: Այնպես որ 1991-ին անկախացածը պետք է անվանել Հայաստանի երկրորդ հանրապետություն: [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 22:43, 6 Ապրիլի 2015 (UTC)
::::Հանրապետությունների թվարկումը Ֆրանսիայից չէ վերցված, և նույնը կիրռվում է նաև Վրաստանի, Ադրբբեջանի ու Ուկրաինայի պարագայում, սա մեկ: 1940-1944 թվականների Ֆրանսիայի բռնազավթումը հանրապետություն չի համարվում (առաջին՝ 1792-1804, երկրորդ՝ 1848-1852, երրորդ՝ 1870-1940, չորրորդ՝ 1946-1959, հինգերորդ՝ 1959-այսօր), սա երկու: Եթե Դուք գիտությունների թեկնածու եք կամ զբաղեցնում եք որևէ գիտական աստիճան, ապա ցանկալի կլինի, որպեսզի նման խոսակցությամբ հանդես գաք Գիտությունների ազգային ակադեմիայում կամ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, և եթե այնտեղ հաստատվի Ձեր ասածը, նոր հայտնեք մեզ: Իսկ մինչ այդ հիշեցնեմ՝ Վիքիպեդիան ընտրում է երկու (կամ ավելի) ճշգրիտ տարբերակներից ամենատարածվածը: Ձերն, այս պահին, ոչ ճշգրիտ է, ոչ տարածված: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի վերաբերմունք ունեք ռուսական կամ խորհրդային քաղաքականության հանդեպ, ապա դա պետք չէ ներմուծել Վիքիպեդիա, քանի որ այստեղ ֆիքսվում է միայն չեզոք տեսակետը--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 10:06, 7 Ապրիլի 2015 (UTC)