«Հայաստանի պետական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 2966112 խմբագրումը, որի հեղինակն է՝ Թաթուլ Մկրտչյան (քննարկում) մասնակիցը
Տող 10.
Պետականության շուրջ 600-ամյա կորստից հետո 1918թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Ձևավորվեց Հայաստանի խորհրդարանը՝ երկրի գերագույն իշխանության մարմինը։ Գործադիր իշխանությունը՝ կառավարությունը ենթակա էր խորհրդարանին, այսինքն՝ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր։
 
1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ ՀայաստանըՀԽՍՀ-ն բռնազավթվեցՀայաստանի Ռուսաստանիերկրորդ կողմիցհանրապետությունն էր՝ առաջին հանրապետության իրավահաջորդը և հետագայումմտնում մտավէր ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Խորհրդային բռնազավթմանԱյս տարիներինժամանակաշրջանում Հայաստանում գումարվել են խորհուրդների համագումարներ և Գերագույն խորհրդի նստաշրջաններ։
 
Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց 1990թ. մեծամասնական ընտրակարգով՝ երկու փուլով (260 պատգ.) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.)։
 
1990թ. օգոստոսի 4-ին ԼևոնԼ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։
 
1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր՝ 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով)։ Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում (50%, 20 պատգ.), «Շամիրամ» (20%, 8 պատգ.), ՀԿԿ (15%, 6 պատգ.), ԱԺՄ (7,5%, 3 պատգ.), ԱԻՄ (7,5%, 3 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ)։ 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։ Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.)։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։