«Սուրեն Այվազյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ կատեգորիա
Տող 6.
 
 
''' ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ
== Ս. Այվազյանի երկերի մատենագրությունը ==
 
ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Համագյուղացի գրող, գրականագետ
ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ'''
Ուր գնացիր, քեզ հետ
Զանգեզուրը տարար,
Հայրենի ակունքն ու գետ
Որոտաը վարար:
 
Մեր հողը տարար հեռու,
Երկինքը լազուր ու պարզ,
Մեր ջրերը առու-առու
Խմեցիր, որ հագենաս:
 
Մեր քերծերը տարար,
Որ կարծրանաս,
Մեր սարերը տարար,
Որ բարձրանաս:
 
Այվազյանը ինքնատիպ ու սիրված արձակագիր է: Նա իր ծանրակշիռ խոսքն ու տեղն ունի սովետահայ գրականության մեջ: Առատ եւ բարեբեր եղավ արձակագրի գրական հունձը, ճշմարիտ ու ազնիվ` նրա ստեղծագործական ճանապարհը: Ինքնաբոցավառման կրքով գրվեցին նրա յուրաքանչյուր տողն ու բառը: Հանդարտ բոցկլտացող մոմի պես նա գրականություն բերեց իր բաժին լույսը` թրթռացող շողերի մեջ պահպանելով սեփական ջերմությունը: Այվազյանը ազնիվ ու ճշմարիտ գրողի իսկական օրինակ էր: Անկեղծ ու շիտակ ապրեց նա իր բաժին կյանքը եւ պարգևեց ապրողներին նույնքան անկեղծ ու շիտակ գրականություն: Այվազյանը գրողի կոչումը տեսնում էր ժողովրդին, մարդկանց նվիրելու, նրանց մինչեւ վերջ ծառայելու մեջ: Գրողի համար գերագույն պարտականություն էր ուրիշների համար ապրելու երջակնությունը: Այվազյանը երախտապարտ որդու պես սիրեց հողն ու հողվորին` երկրի գոյությունը տեսնելով աշխատավոր մարդու կոշտացած ձեռքերում ու ձգված մկաներում: Նրա գրվածքներում շունչ ու ոգի առան բարիք ստեղծող, հեզ ու ազնիվ մարդիկ, լեռնակններ` իրենց լեռների պես բարձր ու վսեմ, ձորերի ու վիհերի պես խոր ու խորունկ: Գրողն իր երկերում անողոքաբար ձաղկում է անարդարությունն ու կեղծիքը, ջրի երես հանում դիմակավորված երեպաշտների հոգու բորբոսը:
Սակայն ինչպիսի խոր ցավ ու տառապանք էլ պատճառի գրողին չարն ու անմարդկայինը, հեղինակն այն համոզմունքին է, որ չարի ու բարու հավիտենական պայքարում հաղթելու է բարին: Աշխարհը չի ստեղծվել կործանվելու համար: Այն ստեղծվել է հավերժանալու համար: Ուրեմն մարդը պիտի ապրի չարը վանելով ու բարին շատացնելով:
Լավատեսական այսպիսի կենսազգուշացողությամբ են շնչում գրողի բոլոր գործերը: Իր հայրենի Զանգեզուրը Այվազյանը սիրում էր ինքնամոռաց: Նրա զգայուն աշխարհում Զանգեզուրը ուրի~շ աշխարհ էր` հեքիաթի նման կախարդող, կարոտի պես անմեկնելի, սիրո պես նվիրական ու դյութիչ: Զանգեզուրը արձակագրի ստեղծագործական ներշնչարանն էր, լիցքավորման կայանը: Որտեղ պարպվում ու սպառվելու վտանգը հնոտու պես ցանկանում փաթաթվել նրա գրչին, գալիս էր Զանգեզուր` լիցքավորվելու, նորանալու, ներշնչվելու...
Այվազյանի կյանքի ու ստեղծագործական ուղին ընդհատվեց ամենևին էլ ոչ վերջին կանգառում: Նա կյանքից հեռացավ ուժերի ծաղկման շրջանում: Տարիների ընթացքում նա մաս-ման վառվեց ջահի նման, բռնկվեց ու տառապես մարդկանց հոգսերով, լույս տալով էլ սպառվեց, հանգավ: Իսկ նրանք, որոնք լույս են դառնում ուրիշների համար, լուսավորում են ոչ միայն իրենց դեմքը, այլեւ գալիք սերունդների ճանապարհը:
Այվազյանը այսօր ապրում է հետմահու եւ, որքան երկար է ապրում, այնքան մեծանում է նրա անվան տարածությունը, այնքան հաստատուն է դառնում նրա գրական ժառանգության հմայքն ու առաքինող ուժը:
Մտահաղացում
Խնձորեսկի միջնակարգ դպրոցի ԻՀԿ-ի աշկատակից Անուշ Ավետիսյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անակիտ Ակունց
 
== Աղբյուրներ ==