«Շիզոիդ անձնային խանգարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
* Նեղացած աֆեկտ: Հուզական ռեակցիաների սահմանափակ դիապազոնի դրսևորում: Նրանցից դժվար է ժպիտի կամ հանաձայնության-անհամաձայնության որոշակի հատկանիշներ սպասել: Նրանք չեն դրսևորում համապատասխան ժեստեր, ոչինչ, որը կհաստատի ապրումակցում ([[էմպատիա]]):
 
Շիզոիդ անձնային խանգարումն առաջանում է սրացած ինտրովերտության ֆոնին՝ կապված միջավայրային գործոնների ազդեցության հետ: Հիպեռեակտիվություն և զգայունություն ուժեղ խթանման նկատմամբ (մարդաշատություն, ուժեղ աղմուկ և այլն): Երբ գրգռիչները բավական շատ են, ծագում է սպառնալիքի զգացում և թաքնվելու ցանկություն: Այսպիսի «թաքնվելու» միջոց է երևակայությունների ոլորտ մտնելը: Շիզոիդ անձինք, կարծես թե, կողմնակի դիտորդներ են, հանդիսատեսներ, աութսայդերներ, որոնք դիտում են ուրիշներկ [[վարք]]ը: Առաջանում է կյանքից, սեփական ցանկություններից, իրենք իրենցից օտարում: Առավել արտահայտված ադապտիվ գործընթաց է նրանց համաև [[կրեատիվություն]]ը, ստեղծագործականությունը: Շիզոիդների հիմնական հոգեբանական [[կոնֆլիկտ]]ը կարող է սահմանվել որպես մոտիկության-դիստանցիայի հավասարակշռության խախտում: Նրանք կարող են ձգտել մոտիկության, բայց միաժամանակ անընդհատ կործանման սպառնալիք ունենալ: Այստեղից էլ՝ հեռավորություն պահպանելու ձգտումը սեփական անվտանգության համար: Շիզոիդ խանգարման համար ամենաբնորոշ հատկանիշներից է [[ասեքսուալություն]]ը՝ չնայած [[սեքս]]ի ընդունակությանը: Շիզոիդներին բնորոշ է ակնհայտ արհամարանքը սոցիալական սպասումներին. նրանց համար միևնույն է, թե ինչ տպավորություն են թողնում ոիրիշների վրա: Այսպիսի մարդկանց համար մեծ նշանակություն ունի ինքնագնահատկանը՝ կապված իրենց անհանտական ստեղծագործական ակտիվության հետ, որը մեծապես պայմանավորում է նրանց անձնական ինտեգրացիան, ինքնաարտահայտումը: Նրանց համար ամենանշանակալին իրենց բնական որակները, նշանակալիությունը դրսևորելն է և սեփական խրախուսանքը ստանալը: Նրանց ներքին ուղղվածությունն արդյունքի վրա առավել կարևոր է արտաքին գնահատկանից: Ինքն իրեն գնահատման սեփական ստանդարտները բավական բարձր են:
== Թերապիա ==
=== Հոգեվերլուծական թերապիա ===
Շիզոիդ անձանց հետ թերապիան ամբողջությամբ ընթանում է հոգեվերլուծական [[հոգեթերապևտիկ ուղղություններ|հոգեթերապևտ]]ի համար հարաբերական հարմարավետության պայմաններում: Հնարավոր դժվարություններից է այցելուի հետ վերացական-տեսական մակարդակից երկխոսության անցումը: Դրան հակված են շիզոիդ անձինք, բայց թերապևտը նույնպես կարող է տարվել նման մաներային [[Շփում|շփմամ]]բ: Դրա հետ մեկտեղ, պահանջել շիզոիդ խանգարում ունեցող մարդուն՝ «հասկանալի, պարզ խոսել», անթույլատրելի է. յուրօրինակ մտածելու անընդունակ թերապևտը կընկալվի շիզոիդ անձի կողմից որպես ոչ էմպատիկ, չհետաքրքրված:
 
== Աղբյուրներ ==
* Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5. — 5th ed.