«Մասնակից:Մեսրոպ սահակյան/Ավազարկմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 139.
[[2010 թվական]]ին ճամբարը կազմակերպվել է 2 հոսքով (10օր). մասնակցել է 600 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Բիզնես ինովացիան: Երիտասարդները քննարկումների միջոցով մշակել և ներկայացրել են մի քանի նորարարական բիզնես-ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից և մեկնարկել նրա աջակցությամբ:
[[Պատկեր:Miasin youth movement educational forum.jpg|300px|մինի|ձախից|Միասին կրթական ֆորում 2011]]
[[2011 թվական]]ին ճամբարը կազմակերպվել է 3 հոսքով (15օր). մասնակցել է 1500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Ընտրական մոդելը: Ֆորումի մասնակից երիտասարդները, տեղում կազմակերպելով և իրականացնելով նախագահական նախընտրական քարոզարշավի և բուն ընտրությունների մոդելը, ձեռք են բերել այդ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստել են նրանց քաղաքական հասունացմանն ու ապագայում իրական ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու և դիպուկ գործելու հնարավորություն տվել:<ref>https://www.facebook.com/pages/%D5%84%D4%BB%D4%B1%D5%8D%D4%BB%D5%86-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-MIASIN/123733861049734</ref>
 
[[2012 թվական]]ին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 400 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Գենդերային հավասարությունը: Ֆորումի մասնակիցները դասախոսությունների ու բանավեճերի միջոցով կարողացել են գենդերային հավասարության գաղափարը համադրել ազգային մտածելակերպի ու սովորույթների հետ , սովորել քարոզել և կիրառել առաջադեմ միտքն ու գաղափարը` չդավաճանելով ազգային սկզբունքներին: